Հարավային Կորեան և ԱՄՆ-ը զորավարժություններ են սկսել
Աշխարհ
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն օգոստոսի 18-ին սկսել են ամենամյա զորավարժությունները: Այս մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալութունը՝ վկայակչելով պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Զորավարժությունները կտևեն երկու շաբաթ, դրանց նպատակն է Հյուսիսային Կորեայի դեմ հակազդման համատեղ միջոցների կատարելագործումը:
Զորավարժություններում մոբիլիզացված են շուրջ 50 հազար հարավկորեացի և 30 հազար ամերիկացի զինծառայողներ:
ԿԺԴՀ-ի իշխանություններն արդեն հայտարարել են, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները գնահատում են որպես միջուկային պատերազմի նախապատրաստում: Ի պատասխան Փենյանն սպառնացել Է «անողոք նախազգուշացնող հարված» հասցնել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան