Միջազգային լրատվամիջոցներն ահազանգել են, որ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներ ռմբահարող կործանիչները լիցքավորվում են Ադրբեջանում
Աշխարհ
ՆԱՏՕ-ի ռմբակոծիչները լիցքավորվում են Ադրբեջանում և ռմբակոծում Ուկրաինայի արևելքում քաղաքացիական օբյեկտները: Նման վերլուծություն է հրապարակվել մոլդովական actualitati.md կայքում՝ վկայակոչելով նաև ամերիկյան MSNBC հեռարձակողի որոշ հաղորդումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայքը մասնավորապես հայտնում է, չնայած որ «արևելյան Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների վրա գրոհող կործանիչ-ռմբակոծիչները թռչում են ուկրաինական օդուժերի տարբերանշաններով», սակայն նրանց թռիչքներին հնարավոր է եղել հետևել մինչև Ադրբեջանում, Ռումինիայում և Մոլդովայում գտնվող ռազմաբազաներ, որտեղ նրանք սպասարկվում են, վերալիցքավորվում և լրացնում իրենց սպառազինությունը: «Որոշներների օդաչուներն էլ, հնարավոր է, լեհեր և անգամ իսրայելցիներ են», -գրել է մոլդովական կայքը:
Կանադացի լրագրող Ջեֆրի Ուէստը, ով աշխատում է «ինքնաթիռների տեղորոշման» վեբ-ծրագրի վրա, հայտնել է, որ հայտնաբերել է մարտական մեքենաների խումբ, որոնք օդ են բարձրանում ՆԱՏՕ-ի բազաներից և այլ օբյեկտներից: Նա ասել է, որ նկատել են Ադրբեջանում այսպես կոչված լքված օդանավակայաններից օդ բարձրացող և վայրէջք կատարող մարտական օդանավեր: Այդ բազաները հայտնի են դարձել դեռևս 2012 թվականին: Իսրայելը ծրագրել էր օգտագործել ադրբեջանական այդ օբյեկտները Իրանի վրա հարձակվելու դեպքում: «Դա Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ ալեհավաքներից խուսափելու փորձ է»,-նշել է մոլդովական կայքը:
Հրատարակչությունը՝ հղում կատարելով Վրաստանում իր աղբյուրներին, նաև հայտնում է, որ Ադրբեջանում ամերիկյան զենքի պաշարներ կան, որոնք 2010 թվականին վրացական Փոթի նավահանգիստ են բերվել ամերիկյան «Գրեյֆեր» ռազմական նավով, այնուհետև ադրբեջանական ավիաբազաներ փոխադրվել բեռնատարներով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան