Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը նպատակադրվել են եռակողմ զինավարժանքներ անցկացնել
Աշխարհ
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը մտադրվել են համատեղ եռակողմ զինավարժանքներ անցկացնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, Նախիջևանում երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ որոշվել է երեք երկրների պաշտպանության նախարարների նման ձևաչափով հանդիպումներն անցկացնել 6 ամիսը մեկ:
Զաքիր Հասանովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ իրենք քնարկել են տարածաշրջանում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակը և կարծիքներ փոխանակել անվտանգության հարցերի, ինչպես նաև ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին:
«Նախարարները նպատակահարմար են համարել երեք երկրների զինված ուժերի մարտական ունակությունը բարձրացնելու և փոխադարձ գործողություններում համապատասխանություն ձեռք բերելու նպատակով եռակողմ զինավարժանքներ անցկացնել, կազմակերպել համատեղ սեմինարներ և կոնֆերանսներ, եռակողմ ձևաչափով կազմակերպել ռազմական կրթություն և ռազմատեխնիկական բնագավառում համագործակցություն, եռակողմ զինավարժանքներ անցկացնել նավթի և գազի խողովակաշարարերի պահպանության շուրջ», -լրագրողներին ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան