Թուրքերը աղավաղում են նաև սելջուկյան մշակույթը
Աշխարհ
Թուրքերը Վանի նահանգի Գևաշ քաղաքում աղավաղել են անգամ սելջուկյան մշակույթը՝ 13-րդ դարին պատկանող պատմական Հալիմե Հաթուն գմբեթ-դամբարանին բնակելի շենք կցելու միջոցով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը' նշելով, որ բնակելի տունը, որի մեջ ներառվել է գմբեթը, ամբողջությամբ խախտել է նրա տեսքը:
700 տարվա գմբեթը «կուլ տված» բնակելի շենքը կառուցվել է 7 տարի առաջ: Մինչ այդ պատմական գմբեթը գրավում էր զբոսաշրջիկների ուշադրությունը, սակայն այժմ այն դարձել է թուրքերի կողմից պատմական հուշարձաններն աղավաղելու խորհրդանիշ: Գևաշի քաղաքապետ Սինան Հաքանը լրագրողներին ասել է, որ զբոսաշրջիկներին կրկին տարածաշրջան գրավելու համար շուտով իրենք կվերականգնեն շինության պատմական տեսքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան