Աբդուլլահ Գյուլը հայտարարել է երկրի հաջորդ վարչապետի անունը
Աշխարհ
Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը գործարարների և արվեստագետների համար կազմակերպած հրաժեշտի ընթրիքի ժամանակ բացահայտել է երկրի ապագա վարչապետի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Գյուլը հայտնել է, որ օգ ոստոսի 27-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ կուսակցության ղեկավար և Թուրքիայի վարչապետ է ընտրվելու ներկայիս արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Դավութօղլուին ես եմ բերել դեպի քաղաքականություն և պետական գործունեություն: Մեզ հաջորդած սերնդի ամենահաջող անուններից մեկն է: Հուսով ենք, որ նա կհաջողի, իսկ մենք նրան կաջակցենք»,- հայտարարել է Գյուլը: Նա կրկին նշել է, որ նախագահի լիազորությունները թոթափելուց հետո պատրաստվում է մնալ քաղաքականության մեջ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան