ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պաշտպանել է Ուկրաինայի նախագահի հետ Մինսկում Մաքսային միության ղեկավարների հանդիպում կազմակերպելու պլանը
Աշխարհ
ԱՄՆ-ի վարչակազմը ողջունում է հաջորդ շաբաթ Մինսկում Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ բազմակողմ հանդիպում կազմակերպելու պլանները: Այս մասին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների իշխանությունները համոզված են, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար «անհրաժեշտ է երկխոսություն»: Վաշինգտոնում բավարարված են, որ մշակված են Բելառուսի մայրաքաղաքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մակարդակով այս հարցի քննարկման պլաններ, նշել է Հարֆը:
Ինչպես ավելի վաղ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ուկրանիայի արևելքի աղետալի հումանիտար իրադրությունը կքննարկվի օգոստոսի 26-ին Մինսկում Մաքսային միության մյուս երկրների ղեկավարների և և Պորոշենկոյի հետ Պուտինի հանդիպման ժամանակ: Այդ կոնսուլտացիաներին կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի ղեկավարները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան