Հիրոսիմայում տեղատարափ անձրևները հանգեցրել են սողանքի. զոհվել է առնավազն 27 մարդ
Աշխարհ
Տեղատարափ անձրևները սողանք են առաջացրել Ճապոնիայի հարավ - արևմուտքի Հիրոսիմա քաղաքում: Տները քանդվելու հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, այդ թվում երկու երեխա, ևս 10 տեղացի բնակիչներ համարվում են անհայտ կորած, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել է Հիրոսիմայի հրշեջ վարչությունը, սողանքը քաղաքի բնակելի թաղամասերի տներին վնաս է հասցրել Նենոտանիգավա գետի երկայնքով 15 կիլոմետր տարածությամբ հատվածում:
Հիրոսիմայում ստեղծված արտակարգ իրադրության պատճառով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հարկադրված է եղել դադարեցնելու հանգիստը և վերադառնալու Տոկիո: Նա համապատասխան գերատեսչություններին ցուցում է տվել անհրաժեշտ ամեն ինչ անելու փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու և անօթևան մնացածներին ապաստան տրամադրելու համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել