Իրանի արևմուտքում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ
Աշխարհ
5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մերձակայքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել է Դեխլորան քաղաքից 50 կիլոմետր դեպի արևելք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Սա արդեն տարածաշրջանում երկրորդ երկրաշարժն է մեկ օրվա ընթացքում: Օգոստոսի 20-ի առավոտյան հայտնի է դարձել, որ 4,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել երկրի հարավում՝ Թանգե էրամ քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է Բուշերի և Ֆարսի նահանգների սահմանին, հաղոդրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել