Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Կդյուրանա ԵՄ երկրներ կենդանական մթերքի արտահանման գործընթացը

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր` օգոստոսի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Նիստում վարչապետն անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով երեկ փակված Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհի վերականգնման աշխատանքի ընթացքին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսում նաև սողանք է եղել: Ոչ միայն ճանապարհն է փակվել, այլև Հայաստան եկող գազի խողովակը: «Մեզ համար շատ կարևոր է ճանապարհի բացման ժամկետը ճշտել՝ գործարարներին հայտնելու համար», - ասել է վարչապետը: Նախարար Երիցյանը խոստացել է այսօր ճշտել այդ հարցը և զեկուցել: «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է լինելու, և եթե մինչ այդ տեղեկություն ունենանք, խնդրենք, որպեսզի այնտեղ համապատասխան ուժեր ավելացնի, որ հնարավորինս սեղմ ժ ամկետում բացվի ճանապարհը: Մենք տնտեսական մասով անցած ամիս խնդիր ունեցանք, որովհետև ճանապարհն ահագին ժամանակ փակ էր, բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունեցավ: Դրա համար հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճանապարհը հնարավորինս արագ բացվի», - հավելել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նաև, որ չնայած քարաթափման հետևանքով երեկ մասամբ փակված Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն այսօր ամբողջությամբ երթևեկելի է, բայց պահպանվում է քարաթափման վտանգը:

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ինչը թույլ կտա մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ն ավարտել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Վարչապետը կարևոր այս ճանապարհի շինարարության ավարտը մինչև հոկտեմբերի վերջ հետաձգելու համար քննադատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: «Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք, - ասել է Հովիկ Աբրահամյանը: - Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք: Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»:

Կառավարությունը կայացրել է «Պարտքի դիմաց գույք ընդունելու միջոցառումների մասին» որոշումը, որը պայմանավորված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ) և նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսի (ավելի քան 205 մլն ՀՀ դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում ԵԿԴ 0191/04/14 սնանկության գործով ՀՀ ֆինանսների նախարարության մորատորիում չտարածելու մասին 04.08.2014թ. ծանուցման հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառա յության կողմից 2014թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու և պարտքի դիմաց ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) գնով անշարժ գույքի (հողամաս ավելի քան 9 հա, շենք-շինություններ շուրջ 53 հազ. քմ) ընդունման մասին հարկադիր կատարողի առաջարկով:

Պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրացվելու է «ՀՀ պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ հաշվեկշիռ մուտքագրելով մոտ 10.5 մլրդ ՀՀ դրամ ձեռքբերման արժեքով: Որոշման համաձայն մարզահամերգային համալիրն օգտագործվելու է նպատակային նշանակությամբ:

ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության տարածք արտահանվող կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, հաստատել մնացորդային նյութերի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, միջազգային չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ ուժը կորցրած ճանաչել ոլորտին վերաբերող իր նախկին որոշումը: 2013 թվականին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Եվրամիության համապատասխան մարմին է ներկայ ացրել «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը, որոնք հաստատվել և ընդունվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից: Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկ: 2014 թվականին ներկայացվել են ձկան, ձկնամթերքի «Մնացորդային քանակների պլանը» և մյուս փաստաթղթերը, որոնք այժմ քննարկվում են: Որոշման ընդունման նպատակն է կենդանական մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակության սահմանը համա պատասխանեցնել Եվրամիության հրահանգին և ապահովել այդ մթերքում մնացորդային նյութերի հսկողությունը:

Կառավարությունը թույլատրել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ն միացնել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ակնկալելով, որ ավելի արդյունավետ կիրականացվեն դրանց վերապահված գործառույթները, կօպտիմալացվեն մասնագիտական և նյութական ռեսուրսները, կտնտեսվեն ֆինանսական միջոցները:

Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված Գյումրու բժշկական կենտրոնին կառավարությունն իր որոշմամբ սեփականության իրավունքով տրամադրել է հողամասեր, շենք, շինություններ և հնարավորություն՝ հոգալու դրանց պահպանման և շահագործման ծախսերը:

Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ և 600 մլն ՀՀ դրամ: Առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը 2 մլրդ ՀՀ դրամ է:

AREAL արագացուցչի էներգիան իր առավելագույն՝ 20 ՄԷՎ հզորության հասցնելու, ՔԵՆԴԼ ինստիտուտի գիտաարտադրական բազան և լաբորատորիաները զարգացնելու նպատակով նիստում որոշվել է լրացուցիչ հատկացնել 175 մլն ՀՀ դրամ:

Ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը՝ գործադիրը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղական համայնքի ավելի քան 28 հա տարածքը վերադարձրել է գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի շարքը, քանի որ սահմանված եռամյա ժամկետում նշված հողամասը նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Նիստում համաձայնություն է տրվել Դիլիջան քաղաքի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ավելի քան 3 մլն ՀՀ դրամն ուղղել քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի դահլիճի նորոգմանը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը՝ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և դրանով իսկ կարգավորել կառավարության և բանկի ֆինանսական հարաբերությունները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Կրթության բարելավում» ծրագրի ֆինանսավորման և վարկային համաձայնագրերին: Դրանց համաձայն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 9 մլն 800 հազար ՀՓԻ գումարի չափով վարկ և 15 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում, որոնք կուղղվեն կրթության բարելավման բարեփոխման ապահովմանը: Կառավարության կողմից նախատեսվում է 20 տոկոս համաֆինանսավորում: Ծրագիրն իրականացվելու է 2014-2019թթ. ժամանակահատվածում: Վարչապետը կարևորել է համաձայնագրերը՝ նկատելով, որ դրանց շնորհիվ էապես կբարելավվի ավագ դպրոցների աշխատանքը:

Ֆրանսիական «Մոբիոժ Տապի» ընկերությունը շուրջ մեկ տարի իրականացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի 16-17-րդ դարերի գոբելենի (Ֆլանդրիա) վերականգնման և կոնսերվացման աշխատանքները: Ստեղծագործության պահպանվածությունն ապահովելու և հետագայում հանրությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը: Այդ նպատակով կառավարությունը մաքսային հայտարարագրով Ֆրանսիա արտահանված գոբելենի արտահանման ժամկետը երկարաձգել է մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը:

Կառավարության որոշմամբ' 2012թ. հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

Հաշվի առնելով Իրաքում ստեղծված վիճակը՝ նիստում որոշում է ընդունվել ցուցակ ներմուծել այդ երկրի անունը, ինչպես նաև փաստաթղթի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը: Մեկ այլ որոշմամբ Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար գործադիրը հատկացրել է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի, Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև՝ կրթության և գիտության բնագավառում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, և որի նպատակն է հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի որոշումների հանձնման ընթացակարգերը: Կառավարության եզրակացությունը դրական է: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ 2014թ. պետբյուջեի բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխման եղանակով 5 մլրդ ՀՀ դրամով ավելացրել է ՀՀ կառավարության պահուստային գծով նախատեսված տարեկան գումարը՝ ի հաշիվ այլ կրթական օբյեկտների համար նախատեսված գումարների:

Գործադիրն ընդունել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2014թ. հոկտեմբերի 19-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:

Կառավարության որոշմամբ Երևանի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր:

Նիստում Արմեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարել է առաջիկա սեպտեմբերի 1-ին այցելել կրթօջախներ և սաների հետ հավուր պատշաճի նշել Գիտելիքի օրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված