Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

Էրդողանի այցը Բաքու կարող է լուրջ խնդիր առաջացնել որոշ պաշտոնյաների համար. «Ազադլըգ»

Համաշխարհային Մամուլ

Ադրբեջանում համոզված են, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու կարող է լուրջ խնդիր առաջացնել որոշ պաշտոնյաների համար, քանի որ նա Ադրբեջան է ժամանում նուրսիստների (արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի շարժում) հարցին վերջ դնելու նպատակով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Էրդողանի՝ Բաքու այցի շեմին Ադրբեջանում իշխանությունը նոր հարձակումներ է սկսել նուրսիստների դեմ:

Թերթը պատահական չի համարում այն, որ նուրսիստների դեմ հարձակումներն իշխանությունը սկսել է իր վերահսկողության տակ գտնվող մամուլի էջերում, քանի որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեմաներից մեկը դարձյալ լինելու են նուրսիստների նկատմամբ ճնշումները:

«Ավելի ճիշտ, Էրդողանն Ալիևից պահանջելու է այդ հարցին վերջնական լուծում տալ: Այդ հարցն Էրդողանի և Ալիևի միջև լրջորեն քննարկվել էր դեռևս Թուրքիայի վարչապետի պաշտոնում Էրդողանի Բաքու կատարած այցի ժամանակ: Նուրսիստների դեմ ճնշումներն Ադրբեջանում սկսվեցին հենց այդ այցից հետո: Փակվեցին նուրսիստներին պատկանող դպրոցները, նուրսիստների հետ կապեր ունեցող իշխանության որոշ ներկայացուցիչներ պաշտոնանկ արվեցին: Սակայն, երևում է, Էրդողանին այդ արդյունքները չեն բավարարում: Նա Ալիևից պահանջում է «հարվածել» նաև Ադրբեջանում բիզնես ունեցող և այդ ցանցի հետ կասկածելի կապերի մեջ գտնվող չինովնիկներին: Այդ չինովնիկների մրցակիցները, օգտվելով Էրդողանի այցից, հարցը կրկին օարակարգ են բերել: Ներկայում նրանց հիմնական թիրախը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)-ի ղեկավար Ռովմագ Աբդուլլաևն է: Ենթադրվում է, որ Էրդողանի այցը մի քանի պաշտոնյայի, այդ թվում' Ռովնագ Աբդուլլաևի համար լուրջ խնդիր կարող է ստեղծել»,- գրում է «Ազադլըգ»-ը:

Էրդողանը ծրագրել է Թուրքիայի նախագահի պաշտոնում Բաքու այցելել սեպտեմբերի 3-ին:

2014 թվականի ապրիլին Էրդողանի Բաքու այցից առաջ Ալիևը աշխատանքից ազատել էր իր աշխատակազմի բաժիններից մեկի ղեկավար Էլնուր Ասլանովին, ում նա կասկածում է նուրսիստների հետ կապեր ունենալու մեջ:

«Ենի Մուսավաթ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակներն Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմում և ադրբեջանական կառավարությունում բարձրաստիճան անձանց ցուցակը, որոնք նուրսիստների կրոնական աղանդի անդամներ են կամ կապեր ունեն դրա հետ: Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի կողմից «հավաքագրված» չինովնիկների ցուցակում նշված են նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևի, փոխնախագահ Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքների գծով Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, Երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովի, փոխնախարար Ինթիգամ Բաբաևի, պատգամավորներ Գանիրա Փաշաևայի, Նիամի Ջաֆարովի, Ջեյհուն Օսմանլըի, AzTV-ի ղեկավար Արիֆ Ալըշանովի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիևի անունները:

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի և դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետևւում կանգնած են գյուլենական համայնքի հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում և մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները որոշել են այս տարվա սեպտեմբերի 1-ից փակել իրենց երկրներում գործող գյուլենական բոլոր ուսումնական հաստատությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված