Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Բնապահպանության նախարարությունում քննարկել են փոքր ՀԷԿ-երի առաջացրած էկոլոգիական խնդիրները

Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրավիրել է խորհրդակցություն' «Փոքր հիդրոէլեկտրակայանների խնդիրները ՀՀ-ում» թեմայով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, հանրապետության 22 ՓՀԷԿ-երի, ինչպես նաև խնդրով մտահոգ հասարակական կառույցների ներկայացուցիչներ' Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը: Վերջիններս ԶԼՄ-ներով պարբերաբար բարձրաձայնում էին ՀՀ տարբերի գետերի վրա տեղակայված ՓՀԷԿ-երի առաջացրած բնապահպանական խնդիրնների և այս ոլորտի վերանայման և բարեփոխման անհրաժեշտության հարցը:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, ընդգծելով ՓՀԷԿ-երի գործունեության կարևորությունը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այնուամենայնիվ, նշել է, որ մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ, կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերը, չեն պահպանվում էկոլոգիական թողքերը:

«Մենք' որպես ոլորտի գործունեությունը կանոնակարգող լիազոր մարմին, նոր մոտեցումներ ենք ցուցաբերելու, առավել խիստ ենք լինելու խախտումների ու չարաշահումների նկատմամբ, ուստի, հարկ համարեցի այսօր կազմակերպել նման խորհրդակցություն՝ լսելու համար նաև ձեր հարցերն ու առաջարկությունները ' կապված ոլորտի հետ»,- նշել է նախարարը:

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, շնորհակալություն է հայտնել չափազանց կարևոր հանդիպումը կազմակերպելու համար և նշել, որ ՓՀԷԿ-երը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար, դա ՀՀ զարգացած ու կարևորագույն ոլորտներից մեկն է, և պետք չէ առանձին դեպքերի բացթողումները տարածել բոլորի վրա և միանշանակ քննադատաբար մոտենալ ամբողջ ոլորտին:

«Մենք պետք է հնարավորն անենք այս ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար, քանի որ մենք տեսել ենք 1990-ականների հոսանքազրկումները և գիտակցում ենք ՓՀԷԿ-երի կարևորությունը էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման համար: Այո, կան որոշակի խնդիրներ, որոնք վերջին տարիներին ավելի շատ կապված են սակավաջրության հետ, և չի կարելի հարցերը միակողմանի դիտարկել»,- նշել է նա:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը և ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը ներկայացրել են իրենց մասնագիտական դիտողությունները և փոքր ՀԷԿ-երի նախագծման ու շահագործման ընթացքում վերանայման ու փոփոխության կարիք ունեցող դրույթները:

Մ. Քամալյանը մասնավորապես նշել է. «ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման ժամանակ ՀՀ ԲՆ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործընթացի տարբեր փուլերում առաջանում են բնապահպանական լուրջ խնդիրներ, ոլորտը դարձել է բարձր ռիսկայնության, հասարակության դժգոհությունը գնալով մեծանում է: Վերջին 4 ամսում իրականացվել են 18 ՓՀԷԿ-երի ստուգումներ, կազմվել են 1,7 մլն դրամի վարչական տուգանքի որոշումներ, իսկ շրջակա միջավայրին հասցրած վնասը հաշվարկվել է մոտ 474 մլն դրամ: Թիրախային դաշտում են հայտնվել Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լու ռու մարզերի ՓՀԷԿ-երը»:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը' Մ. Քամայանն առաջարկել է իրականացնել ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում' վերանայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված էկոլոգիական թողքերի թույլատրելի ծավալները, հաշվի առնելով, որ էկոլոգիական թողքը պետք է հաշվարկվի' ելնելով կոնկրետ տվյալ ջրահավաք ավազանի էկոհամակարգի պահպանության կարիքներից' նկատի ունենալով տվյալ օբյեկտի էկոլոգիական առանձնահատկությունները (օրինակ' սահմանել ծավալները յուրաքանչյուր ամսվա համար կամ դադարեցնել այդ ամիսներին ՓՀԷԿ-երի աշխատանքն երը) և այլն:

Բնապահպան Լևոն Գալստյանը բարձրացրել է էկոլոգիական թողքի ծավալների սահմանման վերանայման անհրաժեշտությունը, և կոչ արել ՓՀԷԿ-երի սեփականատերերին գործունեության ընթացքում վերանայել մոտեցումները, քանի որ հանրապետության մոտ 35 ՓՀԷԿ-երում իրենց (ՀԲՃ) դիտարկումներով չեն պահպանվում էկոլոգիական թողքերը, ձկնանցարանները չոր են և այլն:

«ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը փոքր ՀԷԿ-երի կողմից սոցիալական եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման և մեղմացման նպատակով առաջարկել է օգտվել «Փոքր ՀԷԿ-երի կայուն զարգացում էներգիայի հուսալիության համար» նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի շրջանակներում մշակված առաջարկներից:

Եզրափակելով քննարկումը՝ նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ այսուհետ ԲՆ-ն առավել խիստ վերահսկողություն է սահմանելու ՓՀԷԿ-երի գործունեության նկատմամբ՝ բնությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաև նշել է, որ ջրաբաշխման մեջ առաջնահերթությունը տրվելու է ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումներին՝ հաշվի անելով տարվա սակավաջրությունը: Նախարարը հայտնել է նաև, որ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է նոր մեթոդ էկոլոգիական թողք երի սահմանման հարցում, և առաջիկայում վերանայվելու են բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները՝ ոլորտը կանոնակարգելու և խախտումները նվազեցնելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված