ABB-մինի վարկային գիծ. վարկավորման նոր տարբերակ՝ Հայբիզնեսբանկից
Տնտեսություն
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ և երեխաների համար կատարվող ցանկացած գնում ավելի հաճելի դարձնելու նպատակով Հայբիզնեսբանկը մինչև 15 տարեկան երեխա ունեցող ծնողներին առաջարկում է նոր վարկատեսակ' ArCa պլաստիկ քարտով տրամադրվող ABB-ՄԻՆԻ վարկային գիծ:
Դիմելով Հայբիզնեսբանկի ցանկացած մասնաճյուղ՝ Դուք կարող եք ստանալ 200.000 դրամի չափով, 1 (մեկ) տարի մարման ժամկետով ABB-ՄԻՆԻ վարկային գիծ՝ 22% տարեկան տոկոսադրույքով:
ABB-ՄԻՆԻ քարտով հնարավոր է կատարել միայն անկանխիկ գնումներ' ստանալով բացառապես տվյալ քարտապանների համար նախատեսված հատուկ զեղչեր ու նվերներ ավելի քան 15 առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև օգտվել Բանկի բոլոր քարտապաններին տրամադրվող զեղչերից, որոնք գործում են շուրջ 150 առևտրի և սպասարկման կետերում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 59 20 63 կամ այցելել Բանկի պաշտոնական կայք-էջ՝ www.armbusinessbank.am:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)