Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

ՎՊ ուսումնասիրության արդյունքները. կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին

Տնտեսություն

Կառավարության այսօրվա նիստում Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախագիծ առաջարկեց, որով փոփոխություն է կատարվում պետական բյուջեում:

«Ուսումնասիրվել են նախորդ տարիների դպրոցաշինության ծրագրերն ու Վերահսկիչ պալատի եզրակացությունը, վարչապետի հանձնարարություններն են հիմք ընդունվել, որ այսուհետև բոլոր ծրագրերն իրականացնելիս ողջամիտ ժամկետներ սահմանվեն և դպրոցները կառուցվեն մինչև երկու տարի ժամանակահատվածում, ոչ թե վեց-յոթ տարի՝ ինչպես բազմաթիվ դեպքերում»:

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է մի շարք օբյեկտների կառուցումը հետաձգել 2016-17թթ. և փոփոխություն կատարել բյուջեի նախագծում:

«Միևնույն ժամանակ առաջացած այդ միջոցներն ուղղել կարևոր ու հրատապ լուծումներ պահանջող սոցիալական ենթակառուցվածքների կառուցմանը: Մրցույթների արդյունքում տնտեսված գումարները տրամադրվելու են կառուցված օբյեկտների որոշ աշխատանքների համար»,- նշեց նա:

Նիստին ներկա՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրենց բացահայտումների արդյունքները դպրոցաշինության ծրագրերի հետ կապված:

«Մենք ստուգում ենք իրականացրել այս ծրագրերում: 2006-2013թթ. 74 դպրոցների շինարարության վրա ծախսվել է 22 միլիարդ դրամ գումար, ընդհանրապես ծրագիրը ենթադրում էր, որ 74 դպրոց պետք է վերանորոգվի և պետք է ծախսվի 33 միլիարդ դրամ: 74 դպրոցներից որևէ մեկի շինարարությունն ավարտված չէ: Մեկ օրինակ կարող եմ բերել, որը բնութագրիչ է բոլորի համար: Օրինակ՝ Գավառի թիվ 5 դպրոցին 2006թ-ից մինչև 2013թ-ը նախատեսված 574 մլն դրամից հատկացրել ենք մոտ 270 մլն դրամ, դեռևս 304 էլ պետք է հատկացնենք, որպեսզի այս դպրոցի շինարարությունը ավարտենք: Այսինքն' 6 տարվա ընթացքում մենք նույնիսկ գումարի կեսն էլ չենք տվել և ցավոք, սա բոլոր դպրոցների համար՝ նույն ձեռագիրն է նկատվում: Հիմա, ՎՊ-ն իր ուսումնասիրությունների ժամանակ նկատեց, որ կառավարությունը ժամանակին ծրագիրն իրականացնելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին: Արդեն հաստատվել է, որ կան դպրոցներ, որտեղ կատարված աշխատանքները պետք է քանդվեին, քանի որ սեյսմակայնության խնդիրները լուծված չեն»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով. «Այստեղ նաև արդյունավետության խնդիր կա, և ՎՊ-ն իր եզրակացության մեջ գրել է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների համար ժամկետները հստակեցված չեն, և դպրոցաշինության ծրագիրը նման մեթոդներով շարունակելու դեպքում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ: Մենք ունենք դպրոցներում նկարահանված փաստեր, որ նորից անհրաժեշտ են վերանորոգումներ անել»:

Իշխան Զաքարյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանի կողմից առաջարկվող «այդ մի քանի դպրոցների շինարարության վրա արդեն իսկ 3 մլրդ դրամ է ծախսվել»:

ՎՊ նախագահին ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանն ասաց. «Փաստերը, որ հնչեցին, իրականությունն է: Մեր այս նախագծով հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ շուրջ 13 օբյեկտ առաջարկվում է բյուջեից հանել: Դրանք այն օբյեկտներն են, որոնց վրա 2006-2013 թթ. գումարներ են ծախսվել, սակայն հիմա տեխնիկական եզրակացության արդյունքում համապատասխան նախագծով իրականացնելու դեպքում նախորդ տարիներին կատարած աշխատանքների մի մասը պետք է քանդենք: Ուստի, մենք այս օբյեկտներն առաջարկել ենք հետաձգել մինչև 2016թ: 74 կրթական օբյեկտների հետ կապված ՎՊ-ի հետ քննարկման անհրաժեշտություն կա»:

Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ ԵՄ-ի հետ ծրագիր կա, որ նախատեսված է ֆինանսական աջակցության տրամադրում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքելով նշեց, որ խնդիրն իրոք շատ մեծ է. «Մտահոգվելու առիթ կա, ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է դպրոցում ծրագիր սկսել առանց սեյսմակայունության անվտանգության խնդիրներն ուսումնասիրելու: Փաստորեն, այն գումարները մենք, որ դրել ենք, առ ոչի՞նչ են»,- հարցրեց Աբրահամյանը:

«Այո, հենց դրա համար մենք չմտանք այդ թեմայի մեջ»,- արձագանքեց նախարարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված