Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

ՀՅԴ-ն առաջարկում է կարգավորել վարկերի տրամադրման գովազդների խնդիրները

Տնտեսություն

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է կարգավորել վարկերի տրամադրման մասին գովազդների հետ կապված խնդիրները, որոնք անցանկալի հետևանքներ են ունենում քաղաքացիների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել հետևյալ ձևակերպումը: «Եթե վարկի տրամադրման, օգտվելու կամ մարման վերաբերյալ գովազդային ծառայությունները՝ անկախ գովազդի տեղադրման վայրից, պարունակում են վարկի արժեքի վրա ազդող թեկուզ մեկ պայման' տոկոսների չափի կամ վարկի տրամադրման ու մարման հետ կապված որևէ այլ վճարի կամ ծախսի մասին, ապա այդպիսի գովազդը պետք է պարունակի բոլոր մնացած պայմանները, որոնք որոշում են վարկի փաստացի արժեքը (վարկի ընդհանուր գումարը, տոկոսը, այն ստանալու և մարելու համար կատարվող ծախսերը)»:

Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ներկայումս վարկերի տրամադրման մասին գովազդներում ներկայացվում են հայտարարություններ, առաջարկներ և պայմաններ, որոնք ոչ միշտ են արտացոլում վարկի տրամադրման, օգտվելու և մարման փաստացի արժեքը՝ վարկի ընդհանուր գումարը, տոկոսը և այն ստանալու համար կատարվող բոլոր ծախսերը: Իսկ դա վարկառուին զրկում է իր նախնական հաշվարկները կատարելու, իրեն հարմար բանկ կամ վարկային կազմակերպություն ընտրելու հնարավորությունից:

Մյուս կողմից' հայտարարվում է մի տոկոսադրույք, որն իր բնույթով լինելով վարկի արժեքը, հաճախ իր մեջ չի ներառում վարկի ստացման, սպասարկման և մարման համար կատարվող ծախսումները, ինչի արդյունքում վարկառուի համար վարկի արժեքը մեծանում է, որը հաճախ հանգեցնում է անցանկալի հետևանքների' ներառյալ անվճարունակությունը և անհարկի ծախսումների պահանջի ձևավորումը:

Նշվում է, որ այս իրավիճակը նմանվում է ոչ հավաստի տեղեկատվությամբ ապրանքների և ծառայությունների ձեռք բերմանը, իսկ հաճախ նաև' անբարեխիղճ գովազդի դրսևորմանը: Մինչդեռ գովազդի մասին օրենքը պահանջում է, որպեսզի գովազդը լինի հավաստի և բարեխիղճ: Ինչպես ամրագրված է հիշյալ օրենքի 7-րդ հոդվածում, գովազդի հավաստիությունը վերաբերում է նաև ապրանքների և ծառայությունների վճարման լրացուցիչ պայմաններին, իսկ 21-րդ հոդվածի համաձայն, արգելվում է հրապարակել անբարեխիղճ գովազդը: Ընդ որում, գովազդն անբարեխիղճ է, եթե, օրինակ, ապակողմնորոշում է իրավաբանական և ֆիզիկական անձանց, քանի որ լիարժեքորեն չեն ներկայացվել ապրանքի կամ ծառայության առանձնահատկությունները, գինը և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Օրինագծով առաջարկվում է նաև սահմանել, որ ֆինանսական և վարկային ծառայությունների ոլորտում գովազդի մասին օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահվելու է ՀՀ կենտրոնական բանկին, ինչպես մասնագիտական, այնպես էլ կազմակերպչական նկատառումներից ելնելով:

Օրինագիծը մշակել են ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Աղվան Վարդանյանը, ինչպես նաև խմբակցության փորձագետները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված