2015-ին պետբյուջեի ՀՆԱ-ի աճը ընթացիկ տարվա համեմատ կկազմի 4,1 տոկոս
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց 2015 թվականի պետական բյոջեի նախագիծը և սահմանված կարգով ներկայկացրեց Ազգային ժողով: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ 2015-ի պետբյուջեի համախառն ներքին արդյունքի իրական աճը ընթացիկ տարվա համեմատ կկազմի 4,1 տոկոս, դեֆլյատորի մեծությունը՝ 3,3 տոկոս, դեֆիցիտը՝ 2,3 տոկոս:
«Եկամուտների ընդհանուր գումարն առաջարկվում է 2014 թվականի համար հաստատված գումարի նկատմամբ ավելացնել 4,3 տոկոսով: Եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24,33 տոկոս՝ 2014-ի 24,05 տոկոսի դիմաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆարյանը:
Հաջորդ տարի ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 1 տրիլիոն 298 մլրդ դրամ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)