Հայտանբերվել է ժամկետն անց սննդամթերք
Տնտեսություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի N 914-Ա և սեպտեմբերի 5-ի N 988-Ա հրամաններով ս.թ. սեպտեմբերի 2-ից 19-ը Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության հետ համատեղ Երևան քաղաքում իրականացվել են դիտարկումներ 554 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որից՝
34-ի մոտ հայտնաբերվել է ժամկետն անց սննդամթերք (կաթնամթերք' 72 հատ), մսամթերք' (142 հատ), ձկնամթերք' (15 հատ), հրուշակեղեն' (94 հատ), հյութեր'(32 հատ), պահածոներ' (14 հատ): Ժամկետն անց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, և կազմվել են արձանագրություններ:
90 տնտեսավարողի մոտ հայտնաբերվել են թերի մակնշում ունեցող ապրանքներ, որի հետ կապված Ծառայության կողմից տրվել է հանձնարարական՝ տվյալ ապրանքները վերադարձնելու մատակարարներին և վերացնելու թերությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ծառայությանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)