«Թող սատանային մնա ձեր վավերացումը». թուրքական մամուլն անդրադարձել է Սերժ Սարգսյանի ելույթին
Համաշխարհային Մամուլ
Թուրքական մամուլն անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հատվածին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Աքշամ» պարբերականը մեջբերել է Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանում ներկայումս պաշտոնապես քննարկվում է հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու հարցը:
«Օգտագործելով Հայաստանում ժողովրդի կողմից արձանագրությունների համար կիրառվող «թող սատանային մնա ձեր վավերացումը» արտահայտությունը' Սարգսյանն ասել է. «Երևանը լրջորեն մտածում է արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը հետ կանչելու ուղղությամբ»,- արձանագրել է թուրքական պարբերականը:
Թուրքիայի պաշտոնական շրջանակները մինչ օրս որևէ կերպ պաշտոնապես չեն արձագանքել ՄԱԿ-ում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին և հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ արած հայտարարությանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում