ՌԴ դաշնության խորհրդի սենատորները հրաժարվել են ԱՄՆ ուղևորություններից. «Իզվեստիա»
Համաշխարհային Մամուլ
ՌԴ Դաշնության խորհրդի Միջազգային կոմիտեն հակառուսական պատժամիջոցների պատճառով հրաժարվել է ԱՄՆ պաշտոնական այցերից, ինչպես նաև առաջարկել է կասեցնել ԵՄ անդամ երկրների հետ ակտիվ աշխատանքը, որոնք առավել ագրեսիվ են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը:
Միջազգային գործերի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Ջաբարովը հաղորդել է, որ կոմիտեի անդամները հրաժարվել է ԱՄՆ այցելությունից՝ ռուս-ամերիկյան գործարար խորհրդին մասնակցելու համար:
«ԱՄՆ-ի հետ սերտ միջխորհրդական հարաբերություններ երբեք չեն նկատվել, իսկ ամերիկացիներին հանկարծ ողջունելու ցանկացած հնարավորությանն արձագանքելու փորձը ճիշտ չէ այն բանից հետո, երբ մեր նախկին պաշտոնակից սենատորն, իսկ այժմ պետության ղեկավարն աշխարհի համար առաջին սպառնալիք կոչեց Էբոլա համաճարակը, իսկ երկրորդը՝ Ռուսաստանը»,- ասել է Միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում