Օբամայի Գաղտնի ծառայությունն ավելի քան 1000 սխալ է թույլ տվել. National Review
Համաշխարհային Մամուլ
Բարաք Օբամայի Գաղտնի ծառայության ներքին հաշվետվության համաձայն՝ վերջինիս աշխատակիցներն առնվազն հազար վրիպում են թույլ տվել անվտանգության համակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The National Review-ն:
Համապատասխան տեղեկատվությունը զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել է Կոնգրեսում կայանալիք այն ունկնդրումների նախաշեմին, որոնք նվիրված են Օմար Գոնսալեսի հետ կապված միջադեպին, որն այս ամսին ավելի վաղ դանակով զինված սողոսկել էր Սպիտակ տան տարածք և հասցրել է վազելով անցնել մի քանի դահլիճ՝ նախքան Գաղտնի ծառայության գործակալների կողմից բռնվելը: Մինչև բռնվելը նա հասցրել էր վնասազերծել կին-գործակալներից մեկին:
Հանրապետական Ջեյսոն Չաֆետզի խոսքով, որը մասնակցում է Ներկայացուցիչների պալատի գլխավոր քննչական կոմիտեի նիստերին, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից և հետագա վերակազմումից հետո Գաղտնի ծառայությունը դարձել է չափազանց «քաղաքականացված». վերջինիս տնօրեններ են սկսել նշանակել «քաղաքական դրածոների», այլ ոչ թե պրոֆեսիոնալ զինվորականների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում