Microsoft-ը ներկայացրել է Windows 10-ը
Տնտեսություն
Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան ներկայացրել է իր գործառնական համակարգի նոր տարբերակը՝ Windows 10-ը: Նախորդ համակարգը, որն ընկերությունն այժմ առաջարկում է օգտատերերին, անվանվում է Windows 8, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անցումը միանգամից Windows 10-ին արտացոլում է ոչ այնքան ժողովրդականություն վայելող նախորդ տարբերակից հեռանալու՝ ընկերության ցանկությունը: Հենց այդ պատճառով էլ, ինչպես հաղորդվում է, բաց է թողնվել իններորդ տարբերակը:
Microsoft-ում Windows 10-ը համարել են «պատմության մեջ ամենահզոր պլատֆորմը»:
Ինչպես հայտարարել են կորպորացիայի ներկայացուցիչները, նոր գործառնական համակարգն ընդհանուր կլինի բոլոր տեսակի սարքերի համար՝ անձնական համակարգիչներից մինչև սմարթֆոններ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)