ԼՂՀ վարչապետը բացառում է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղադրելու հնարավորությունը
Տնտեսություն
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Արցախի և Հայաստանի միջև մաքսակետ չի լինելու: Այս մասին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին: «Ես բացառում եմ Արցախի և Հայաստանի միջև մաքսակետի առկայությունը: Նման բան ուղղակի չի կարող լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ նույնիսկ անհնար է պատկերացնել, որ Հայաստանի և Արցախի միջև կարող է մաքսակետ լինել: «Նման բան ուղղակի հնարավոր չէ և չի կարող լինել: Որքան էլ դա ուզենան, այդպիսի բան ուղղակի չի լինի»,- ընդգծեց ԼՂՀ վարչապետը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)