Աշխարհում նոր «մեծ յոթնյակ» է հայտնվել. Financial Times
Համաշխարհային Մամուլ
Աշխարհում ստեղծվել է նոր «մեծ յոթնյակ», որը ներառում է Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը և Թուրքիան: Ինչպես ասված է Financial Times թերթի տնտեսական տեսության մեջ, գնողունակության զուգակշռությամբ հաշվարկված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով այն առաջ է անցել Յոթի խմբի երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տնտեսական մեկանաբաններն այս եզրակացությանն են հանգել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ հոկտեմբերի 7-ին հրապարակված զեկույցի ուսումնասիրումից հետո: Փաստաթղթին համապատասխան, «նոր յոթնյակի»՝ ըստ գնողունակության զուգակշռության հաշվարկված ՀՆԱ-ի միագումար ցուցանիշը կազմում է 37,8 տրիլիոն դոլար, մինչդեռ Յոթի խմբում այն հասել է սոսկ 34,5 տրիլիոնի:
Financial Times-ի հետազոտողների կարծիքով՝ այս տվյալները մատնանշում են համաշխարհային ասպարեզում կտրուկ փոփոխություններն ուժերի հավասարակշռության բնագավառում. «Այժմ վարկանիշի առաջին քսանյակում հորիզոնականների կեսն զբաղեցնում են զարգացող տնտեսությամբ երկրները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում