Ուկրաինայում ավիաաղետից զոհվածին գտել են թթվածնի դիմակը դեմքին. de Volkskrant
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-ի կործանման հետևանքով զոհվածներից մեկին գտել են թթվածնի դիմակը դեմքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է նիդեռլանդական de Volkskrant հրատարակությունը՝ վկայակոչելով Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ֆրանս Թիմերմանսին:
«Դուք գիտեք, որ (զոհվածներից) մեկին գտել են թթվածնի դիմակը դմքին: Այսինքն՝ նա ժամանակ է ունեցել դա անելու: Մենք չպետք է դա բացառենք»,- հայտարարել է նախարարն այն ծրագրի եթերում, որի հեռարձակվել է հոկտեմբերի լույս 9-ի գիշերը:
Ինչպես նշել է հրատարակությունը, մինչ այժմ համարվում էր, թե Ուկրաինայում աղետի ենթարկված մալայզիական հանրանավում բոլոր գտնվողներն ակնթարթորեն զոհվել են: Բացի այդ, Թիմերմանսն առաջին անգամ հայտնել է ավիաաղետի հանգամանքների՝ երկրում ընթացող հետաքննության մանրամասները:
MH17 չվերթը, որը Քուալա Լումպուրից մեկնել է Ամստերդամ, աղետի է ենթարկվել հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում: Հանրանավում եղել 298 մարդ: Նրանք բոլորը զոհվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում