Ղազախստանը մտադիր է մշակել ԱՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգ. Նազարբաև
Տնտեսություն
Ղազախստանը 2015 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության շրջանակներում մտադիր է մշակել Համագործակցության զարգացման նոր հայեցակարգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է ԱՊՀ-ի՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայացած գագաթնաժողովում:
«Համագործակցության 25-ամյակի կապակցությամբ մենք հարկավոր ենք համարում ԱՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգի մշակում սկսել հաջորդ տարի մեր նախագահության շրջանակներում»,- ասել է Նազարբաևը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Ղազախստանը նոր հայեցակարգը մտադիր է «մշակել համատեղ, խորհրդակցելով ԱՊՀ-ի բոլոր երկրների հետ»:
Նա նաև ընդգծել է, որ Ղազախստանն իր նախագահության ընթացքում մտադիր է աշխատանքը համակարգել Համագործակցության մասնակից բոլոր երկրների հետ:
«Մենք մտադիր ենք հավասարակշռված աշխատել մեր նախագահության շրջանակներում և պատրաստ ենք հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում ընդունել Համագործակցության գագաթնաժողովը»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)