«Ընտրեցին այն դաշտը, որից շատ վախենում են»
Տնտեսություն
Երեկ ստորագրվեց Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիրը: ԵՏՄ ստեղծման պայմանագիրը ստորագրվել էր մայիսին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Այն ուժի մեջ կմտնի 2015-ից:
ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին Լուրեր.com-ը զրուցեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ: Վերջինս նշեց, որ վարչախումբը տարիներ շարունակ, խաղալով երկու դաշտում, ընտրեց այն, որից վախենում է:
«Մենք չենք հասկանում, թե ինչ տնտեսական արդյունք կտա այս պայմանագիրը: Վարչախումբը տարիներ շարունակ խաղալով երկու դաշտի մեջ` «յոլա գնաց», բայց երբ սկսեցին երկու դաշտերը հակադրվել, նրանք ընտրեցին այն դաշտը, որից ավելի շատ վտանգ ենք սպասում:
Նրանք ընտրեցին Ռուսաստանը, բայց այդ ընտրությունը կատարելիս իրենց կողմից հաշվարկված չէին տնտեսական շահերը, արդյունավետությունը, նրանք ընտրեցին այն դաշտը, որից շատ վախենում են»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)