ԻՊ-ի նոր սպառնալիքը Սիրիայի քրդերին. BBC
Համաշխարհային Մամուլ
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները նոր հարձակում են սկսել Քոբանիի ուղղությամբ՝ փորձելով շրջապատել քրդական պաշտպաններին: Այս մասին հայտնել է BBC բրիտանական գործակալությունը:
ԻՊ-ի զինյալները հարձակվել են քաղաքի արևմտյան հատվածների վրա, բայց դեռ չեն հատել Թուրքիայի հետ սահմանային անցակետը:
ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան շարունակում է ավիահարվածներ հասցրել ԻՊ-ի գրոհայինների դիրքերին, սակայն քրդերն ասում են, որ ավելի մեծ թվով զենք ու զինամթերքի կարիքն ունեն:
ԱՄՆ-ն ինքն է ասել, որ միայն օդային հարվածները չեն կարող փրկել Քոբանը ԻՊ-ի հարձակումներից:
Իրաքի արևմտյան Անբար նահանգում պաշտոնյանները շտապ դիմել են ռազմական օգնությանը` ասելով, որ տարածքը կարող է ընկնել «Իսլամական պետության» գրոհայինների վերահսկողության տակ «հաշված օրեր անց»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում