Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

ԻԼԻՊ-ն Ադրբեջանում «իսլամական ընդդիմություն» է ստեղծում. ադրբեջանական մամուլ

Համաշխարհային Մամուլ

Արմատական կրոնական խմբավորումները կարող են քաղաքական ընդդիմության վերածվել Ադրբեջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, publika.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան' նշելով, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիոն պատերազմն իրական է դարձնում նրանց տուն վերադարձը: Նա ուշադրություն է հրավիրել տուն վերադարձող ադրբեջանցի ջիհադականների' «կրոնական ընդդիմության» վերածվելու վտանգին:

Նրա խոսքով' Ադրբեջանում քաղաքական ընդդիմության համար անհրաժեշտ մակարդակի պլատֆորմ չկա, քանի որ ադրբեջանական ընդդիմությունը խմբակցություններ չունի խորհրդարանում: «Հենց այդ պատճառով էլ վտանգ կա, որ արմատական կրոնական խմբերը կարող են վերածվել քաղաքական ընդդիմության Ադրբեջանում և լրացնել այդ բացը»,- ասել է նա:

Ադրբեջանում «իսլամական ընդդիմության» վտանգն իրական է համարում նաև կրոնական կառույցների գծով Պետկոմիտեի նախագահի նախկին տեղակալ, փորձագետ Էլչին Ասգերովը:

«Չնայած ներկա դրությամբ այդ վտանգը դեռևս փոքր է, բայց ասել, թե այն բացակայում է, ճիշտ չէ: Ջիհադի համար Մերձավոր Արևելք գնացողները մի օր կվերադառնան: Նրանք պոտենցիալ վտանգի աղբյուր են Ադրբեջանում: Չի բացառվում, որ նրանք կակտիվանան քաղաքական ուղղությամբ ևս»,- ասել է նա:

Կայքը հայտնում է, որ «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը BBC-ին տված հարցազրույցում, խոսելով Ադրբեջանին սպասվող ռիսկերից, չի բացառել մոտ ապագայում Ադրբեջանում կրոնական արմատական խմբավորումների' քաղաքական հրապարակում հայտնվելը:

«Այդ արմատական խմբի' Ադրբեջանում քաղաքական հրապարակ մտնելու վտանգ կա: Այսօր Սիրիայում և Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվողները մի օր կվերադառնան տուն»,- ասել է Թոմաս դե Վաալը:

Նրանից օրեր առաջ Եվրոպայի ինստիտուտի աշխատակից Նադանի Ֆրիդրիխսոնն էլ հայտարարել էր Ադրբեջանում «մահմեդական ընդդիմության» վտանգի մասին:

«Մահմեդական ընդդիմության հիմքը կարող են կազմել Սիրիայում հեղաշրջմանը մասնակցող, այժմ էլ տուն վերադարձող ջիհադական ադրբեջանցիները: Այդ տեսակետից, պայթյունավտանգ տարածաշրջանների թվին կարելի է դասել նաև Ադրբեջանին»,- ասել էր փորձագետը:

Այդ մասին ազդարարում է նաև ԱՄՆ-ի հեղինակավոր «Stratfor» կենտրոնը: «ԻԼԻՊ-ի գործոնը մոտ ապագայում կարող է վտանգի ենթարկել Կովկասը: Ադրբեջանի և Կովկասի մահմեդական բնակչությունը հակում ունի այդ խմբավորման նկատմամբ, և ապագայում դա կարող է գլխացավանքի վերածվել Բաքվի և Մոսկվայի համար»,- հայտնում է կենտրոնը:

«Deutsche Welle»-ն էլ իր հերթին գրում է, որ այսօր ԻԼԻՊ-ին մարտիկներ մատակարարող հիմնական կենտրոնները հանդիսանում են Հյուսիսային Կովկասը և Ադրբեջանը, ինչի պատճառով էլ նրանց վերադարձն արդիական է դարձնում այդ տարածաշրջանների համար ջիհադի վտանգը:

Ադրբեջանական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի ջիհադականներն արդեն մի քանի տարի տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում են Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում: Նրանց թիվն այդ երկրներում անցնում է 500-ից: Միայն Սիրիայում վերջին երեք տարում սպանվել են մոտ 200 ադրբեջանցի ահաբեկիչներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված