Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին 

Արևմուտքը պետք է արտոնություններ շնորհի Հայաստանին՝ Ռուսաստանի հետ կապերը դատապարտելու փոխարեն. «Կալիֆորնիա Կուրիեր»

Համաշխարհային Մամուլ

Երկարատև և բուռն քննարկումներից հետո հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել: Թեմային անդրադառնալով՝ այս մասին նշել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում.

«ԵՏՄ-ի ձևավորման նախանշված նպատակն է ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն անդամ երկրներում, և իրականացնել համաձայնեցված քաղաքականություն էներգետիկ, արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային ոլորտներում:

Վերլուծաբանների տեսակետները՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության արժանիքների վերաբերյալ, կախված են այն բանից, թե արդյոք նրանք կողմնակից են թե հակառակորդ երկրի իշխանություններին: ԵՏՄ-ի հակառակորդների առաջ քաշած փաստարկների թվում են Հայաստանի անկախության հնարավոր կորուստը և Արցախի մեկուսացումը՝ սահմանի վրա մաքսային անցակետերի տեղադրման պատճառով: Մյուս կողմից, ԵՏՄ-ի կողմնակիցները շեշտը դնում են Հայաստանի աշխարհառազմավարական և տնտեսական շահերի վրա: Մնում է տեսնել, թե, ի վերջո, այս փաստարկներից որն է ավելի գերակշիռ:

Այսուհանդերձ, որոշ հիմնական իրողություններ կան, որոնք ակնհայտ են: Հայաստանը հնուց ի վեր բազմաբնույթ կապեր է ունեցել Մոսկվայի հետ՝ սկսած ցարական ժամանակաշրջանից մինչև Խորհրդային Միություն ու այսօրվա Ռուսաստանի Դաշնություն: Անհրաժեշտ է հիշել, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունն իր ազդեցությունը կունենա հարյուր հազարավոր հայ ներգաղթյալների ապրուստի վրա Ռուսաստանում ՝ այդ երկրում բնակվելու և աշխատելու հնարավորության տեսանկյունից: Բացի այդ, հայ գործարարները կարող են ընդլայնել իրենց ներքին փոքր շուկան, արտահանելով իրենց արտադրանքի  շահավետ հարկային պայմաններում ավելի քան հարյուր միլիոն հավանական սպառողների համար Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Հայաստանը նաև հանդես կգա որպես հարմար դարպաս օտարերկրյա ներդրողների համար, որոնք հետաքրքրված են ԵՏՄ-ի հսկայական ու դժվարամատչելի շուկաները ներթափանցելու մեջ:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերլուծության մեջ երեք էական հարցեր պետք է բարձրացվեն.

1) Հաշվի առնելով շարունակվող արցախյան հակամարտությունը և Ադրբեջանի բազմամիլիարդ դոլարների ռազմական գնումները, ո՞ր երկիրն է Հայաստանին վաճառել և շարունակելու է վաճառել ժամանակակից զենք Ադրբեջանի շարունակաբար աճող սպառնալիքը նվազեցնելու համար: Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Մեծ Բրիտանիան, և ոչ էլ Ֆրանսիան, այլ Ռուսաստանը…

2) Ո՞ր երկիրը կարող է Հայաստանին մատակարարել կենսական անհրաժեշտության գազ ցանկացած գնով, չխոսելով արտոնյալ գների մասին: Ռուսաստանը և ավելի քիչ չափով Իրանը՝ փոքր խողովակաշարով:

3) Քանի որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, ապա տնտեսապես ավելի ձեռնտու է բարենպաստ հարկային պայմաններ ունենալ այդ երկրի հետ, քան Եվրոպայի: ԵՏՄ-ին Հայաստանի չմիանալը երկիրը կդնի հարկային խիստ անբարենպաստ պայմանների մեջ՝ ավերիչ տնտեսական հետևանքներով:

Թեև սրանք են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու անհերքելի պատճառները, սակայն ոչ ոք չպետք է եզրակացնի, որ Երևանը պետք է մնա բացառապես Ռուսաստանի տնտեսական գոտում: Ակնհայտ է, որ Հայաստանի շահերից է բխում բազմակողմանի կապերի զարգացումը բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի: Հայաստանի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են արևմտյան երկրների հետ սերտ տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական կապեր զարգացնելու ուղղությամբ իրենց հետաքրքրության մասին, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ Հայաս տանի ունեցած հնամյա հարաբերությունների:

Միևնույն ժամանակ, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե արևմտյան երկրները, մասնավորապես Միացյալ Նահանգները, փոխանակ հորդորելու Հայաստանի ղեկավարներին խզելու խիստ կարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հարկային արտոնություններ և այլ խթաններ տրամադրեն ներդրողներին, դրանով իսկ նվազեցնելով Երևանի կախվածությունը Ռուսաստանից: Նմանապես, Հայաստանին ուղղված ամերիկյան քննադատությունն ու նախազգուշացումները Իրանի հետ նրա ունեցած առևտրային կապերի համար, պարզապես անիմաստ հայտարարություններ են: Ավելի օգտակար կլիներ, եթե Օբամայի վարչակազմը քաջությունն ունենար ճնշում գործադրելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության համատեղ շրջափակումը վերացնելու համար, որը շարունակվում է ավելի քան 20 տարի:

Հաշվի առնելով ռազմավարական և տնտեսական վերոնշյալ իրողությունները, ավելի լավ կլինի, եթե արևմտյան երկրները «մտրակի» փոխարեն «քաղցրահաց» օգտագործեն' ուղղորդելով Հայաստանին ավելի հավասարակշռված հարաբերությունների Արևելքի և Արևմուտքի միջև»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
Ամենադիտված