Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը պայմանավորված է ՀՀ տնտեսական և անվտանգության շահերով. Արտակ Զաքարյան

Տնտեսություն

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության նոր նախագահող Հեիդի Հաուտալայի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ' Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Հեիդի Հաուտալան, ով աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ, կնպաստի «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցության խթանմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք հարցերի: Մասնավորապես, Արտակ Զաքարյանը նշել է, որ «Եվրանեսթ»-ի հաջորդ նստաշրջանը տեղի է ունենալու Հայաստանում' 2015թ. մարտի 16-20-ը ընկած ժամանակահատվածում, և այդ կապակցությամբ հայկական կողմը նախատեսում է ստեղծել քարտուղարություն, որը կզբաղվի միջոցառման հետ կապված բոլոր հարցերով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել «Եվրանեսթը» հիշյալ հարցի քննարկման և բախումների հարթակ դարձնելուց, քանի որ խորհրդարանական այս վեհաժողովը կոչված է քննակել բոլորովին այլ հարցեր: Այս կապակցությամբ Հեիդի Հաուտալան նշել է, որ այս ձևաչափում աջակցելու է կառուցողական երկխոսությանը, այլ ոչ թե տուրք է տալու հակասություններին:

Արտակ Զաքարյանը Հեիդի Հաուտալայի ուշադրությունն է հրավիրել Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նոր նախագահի ընտրության հարցին' նշելով, որ «Եվրոպական կոնսերվատիվներ և ռեֆորմիստներ» կուսակցական խմբի կողմից առաջ է քաշվել ազգությամբ պակիստանցի, Բրիտանիայի քաղաքացի Քարիմ Սայադի թեկնածությունը, ով աչքի է ընկնում ադրբեջանամետ հայացքներով: Խնդրի առնչությամբ Արտակ Զաքարյան հայցել է տիկին Հաուտալայի օժանդակությունը' պաշտոնում մեկ այլ թեկնածու առաջադրելու համար, ինչի կապակցությամբ Հեիդի Հաուտալան նշել է, որ կցանկանար առավել շատ տեղեկացված լինել Քարիմ Սայադի որդեգրած ադրբեջանամետ դիրքորոշման մասին։

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը նաև անդրադարձել է Արևելյան Գործընկերության շրջանակներում տեղ գտած փոփոխություններին՝ նշելով, որ փաստորեն 3 անդամները' Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, Ասոցացման համաձայնագրեր ստորագրել են ԵՄ-ի հետ, իսկ մյուս 2-ը՝ Հայաստանն ու Բելառուսը, որոշում են կայացրել Եվրասիական Տնտեսական միությանը միանալու վերաբերյալ: Համաձայնելով Արտակ Զաքարյանի առաջադրած հարցին' Հեիդի Հաուտալան նշել է, որ այս կապակցությամբ «Եվրանեսթի» Բյուրոյում կլինի քննարկում:

Խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին' Արտակ Զաքարյանն ասել է, որ այդ որոշումը մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսական և անվտանգության շահերով: Մասնավորապես, մեջբերելով որոշ ցուցանիշներ, Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի արտաքին առևտրի 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի շուկային, ինչպես նաև այն, որ ռուսական գազը Հայաստանին հասանելի է մոտ 30% նվազ արժեքով: Արտակ Զաքարյանը նաև խոսել է եվրոպական կազմակերպությունների կողմից արված հաշվարկների մասին, համաձայն որոնց, ԵՏՄ-ի կազմում ՀՀ ՀՆԱ-ն կգրանցի շուրջ 1% աճ, իսկ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայամանգրի ստորագրման դեպքում ռուսական գազի թանկացման հետևանքով ՀՀ ՀՆԱ-ն կնվազեր 3-4%-ով:

Այս համատեքստում՝ տիկին Հաուտալան հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը, որին ի պատասխան, Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ այն պետք է վավերացվի մինչև 2015թ. հունվարի 1-ը: Արտակ Զաքարյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը' որպես եվրոպական արժեքներ կրող երկիր պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով անվտանգության բաղկացուցչին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Թուրքիայի հետ փակ սահմանը, Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի Խմբի՝ բանակցային միակ ձևաչափի խափանմանն ուղղված քայլերն ու հայատյաց կոչերը նպատակ են հետապնդում սանձազերծել նոր պատերազմ, ինչն անընդունելի է Հայաստանի համար, կործանարար տարածաշրջանի կտրվածքով և ոչ ձեռնտու նախ և առաջ Եվրոպայի համար՝ Ադրբեջանից էներգակիներ ձեռք բերելու առումով, ինչը պատերազմի պայմաններում կդառնա անհնար:

Արտակ Զաքարյանը անդրադարձել է նաև Իրանի հետ Հայաստանի զարգացող հարաբերություններին, հայ-վրացական համագործակցությանը, ինչպես նաև ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված և մինչ օրս թուրքական կառավարության կողմից չվավերացված արձանագրությունների հարցին:

Անդրադառնալով ներպետական բարեփոխումներին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի ունենալ ավելի ընդգծված խորհրդարանական կառավարման համակարգ՝ ապահովելով առավել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, ինչին համաձայնեց նաև Հեիդի Հաուտալան:

Իր խոսքում Արտակ Զաքարյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում ՀՀ գործունեությանն ու միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ զինված ուժերի ներգրավվածությանը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահը Հեիդի Հաուտալային հրավիրել է այցելել Հայաստան, մինչ հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք «Եվրանեսթի» նստաշրջանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված