ԵՏՄ-ի գծով համաձայնությունները պետք է անշեղորեն կատարվեն. Լուկաշենկո
Տնտեսություն
Եվրասիական տնտեսական միության նկատմամբ վստահություն կարելի է նվաճել միայն բոլոր համաձայնությունների անշեղ կատարմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Խիստ կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն անշեղորեն կատարվեն»,- ասել է նա:
«Այլապես մենք ոչ միայն կարող ենք կորցնել վստահությունը մեր միության շրջանակներում, այլեւ նկատելիորեն թուլացնել դրա գրավչությունը ԵՏՄ-ին անդամակցելու թեկնածուների աչքում»,- հավելել է Լուկաշենկոն, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)