Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին 

Անվտանգության խորհրդում ընդգրկվելու ձախողումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները

Համաշխարհային Մամուլ

Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը շռնդալից ապտակ ստացավ, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ջախջախիչ մեծամասնությամբ մերժեց նրա դիմումը Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Ըստ էության, միջազգային հանրությունը մերժում էր Թուրքիայի անընդունելի քաղաքականությունը երկրի ներսում և դրսում: Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում, որը ներկայացնում է ամբողջությամբ:

Թուրքիայի նոր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեծամտաբար կանխատեսում էին այդ հեղինակավոր աթոռի ապահովումն իրենց երկրի համար: Քվեարկության նախորդ գիշերը Չավուշօղլուն ճոխ խնջույք էր կազմակերպել ՄԱԿ-ի դեսպանների համար Նյու Յորքի աշխարհահռչակ «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցում:

Արտգործնախարար Չավուշօղլուն ՄԱԿ-ի պատվիրակներին անձամբ լոբբինգ անելու համար Նյու Յորքում մի քանի օր անցկացնելուց հետո, լավատեսորեն հայտնեց լրատվամիջոցներին. «Կարծում ենք, որ մեր բոլոր հիանալի ջանքերը, Աստծո շնորհքով, իրենց արտացոլումը կունենան վաղվա քվեարկության վրա: Իհարկե, սա քվեարկություն է, ամեն տեսակ արդյունք կարող է լինել: Սակայն, կարծում ենք, որ Աստծո կամոք, մենք կստանանք մեր կատարած աշխատանքի արդյունքը»:

Վարչապետ Դավութօղլուն նույնքան լավատես էր, որ Թուրքիան կարող է հասնել «պատմական հաղթանակի»: ՄԱԿ-ի քվեարկությունից ընդամենը երկու օր առաջ նա հպարտությամբ հայտարարեց «Եթե ընտրվենք, իսկ մենք հավատում ենք, որ դրա հավանականությունը շատ մեծ է, ապա մենք կլինենք առաջին երկիրն աշխարհում, որը երկրորդ անգամ է ընտրվում հինգ տարվա ընդմիջումից հետո: Սա ցույց է տալիս Թուրքիայի կարևորությունը»:

Ի դժբախտություն թուրք ղեկավարների՝ նրանց սպասումները չարդարացան: Չնայած Չավուշօղլուի ակտիվ քարոզչական ջանքերին և աստվածային միջամտության բուռն ցանկությանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 193 անդամ պետություններից միայն 60-ը քվեարկեցին Թուրքիայի օգտին, իսկ նրա մրցակից Իսպանիան ստացավ 132 քվե՝ ընդգրկվելով Անվտանգության խորհրդում որպես ոչ մշտական անդամ երկու տարի ժամկետով:

Ինչո՞ւ այս տարի Թուրքիան կորցրեց 151 քվեների կեսից ավելին, որը ստացել էր 2008 թվականին Անվտանգության խորհրդի անդամակցության հաջող դիմումի ընթացքում: Ահա Թուրքիայի այս անգամվա ձախողման հիմնական պատճառները.

- Թուրքիայի անդամակցության դեմ մեծ թվով երկրների եռանդուն քարոզարշավը. ի թիվս այլոց՝ Հայաստան, Կիպրոս, Եգիպտոս, Հունաստան, Իսրայել, Սիրիա և Սաուդյան Արաբիա:

- Նախագահ Էրդողանի բուռն հակամարտությունը հզոր թուրք իսլամական կրոնապետ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որի հետևանքով Թուրքիան կորցրեց մի շարք աֆրիկյան երկրների ձայները, որտեղ Գյուլենի հետևորդները մեծ ներկայություն ունեն: Սա լուրջ տեղաշարժ է 2008 թվականից հետո, երբ Գյուլենի կողմնակիցները մեծ թվով ձայներ էին ապահովել Թուրքիայի համար:

- Թուրք ղեկավարների երկրորդ անգամ դիմելու անհեռատես որոշումը՝ 2009-2010 թթ. Անվտանգության խորհրդում ընտրվելուց կարճ ժամանակ անց: Թուրքիայի վերընտրությունը կզրկեր այլ երկրներին ՄԱԿ-ի այդ կարևորագույն մարմնին անդամակցելու առիթից:

- Դավութօղլուի մեծամիտ նեոօսմանյան նկրտումները թշնամացրին մերձավորարևելյան երկրների մեծ մասին, շրջելով նրա «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը դեպի զրո հարևաններ՝ առանց խնդիրների… Pew հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունը հաստատում է, որ Թուրքիայի անբաղձալի վարկանիշն ամբողջ Մերձավոր Արևելքում իջել է աննախադեպ ցածր մակարդակի:

- Էրդողանի բռնապետական իշխանությունն իր երկրում, այդ թվում՝ ցուցարարների արյունոտ ճնշումը Գեզի այգում, լրագրողների բանտարկումը և «Թվիթեր» ու «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերի արգելափակումը: Նրա արհամարհական խոսքերը՝ «Ես թքած ունեմ, թե ինչ կասի միջազգային հանրությունը», զայրացրել էին անթիվ մարդկանց համայն աշխարհում: Թուրքիայի դեմ քվեարկությունը՝ ՄԱԿ-ի անդամների պատասխան կշտամբանքն էր Էրդողանին: Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Էրդողանի ամբարտավան ելույթի ժամանակ պատվիրակների մեծ մասը լքեց դահլիճը:

- Լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի հետ՝ ԻԼԻՀ-ի դեմ պատերազմում աջակցելուց հրաժարվելու և քուրդ քաղաքացիներին չպաշտպանելու շուրջ, որոնց օտարերկրյա ջիհադականները կոտորում են Թուրքիայի սահմանից մի քայլ այն կողմ: Ի պատասխան, աշխարհի ամենազդեցիկ մեկնաբանները կոչ արեցին Թուրքիային վտարել ՆԱՏՕ-ից և մերժել նրա՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը: Դժգոհ լինելով Թուրքիայի թշնամական դիրքորոշումից, նախագահ Օբաման, Անկարայում ԱՄՆ դեսպանատան շատ ցածր մի պաշտոնյայի ուղարկեց Էրդողանի նախագահական երդման արարողությանը օգոստոսի 28-ին:

Անտեսելով Անվտանգության խորհրդում Թուրքիայի ձախողման այս բոլոր տրամաբանական պատճառները, արտգործնախարար Չավուշօղլուն իր երկրի պարտությունը կեղծորեն պատճառաբանեց այն բանով, թե չի ցանկացել ոտնակոխել «Թուրքիայի արժեքները հանուն առավել ձայների»: Այս ծիծաղելի հայտարարությամբ հանդես է գալիս այնպիսի մի երկրի արտգործնախարարը, որը միլիոնավոր դոլարներ է լցրել ամբողջ աշխարհի փոքրիկ կղզի-պետությունների և աֆրիկյան աղքատ երկրների գանձարանները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրանց ձայները գնելու համար:

Վերջապես, Անվտանգության խորհրդում ընդգրկվելու ձախողումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները՝ շահագործելու ՄԱԿ-ի հզոր կառույցը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ համաշխարհային միջոցառումները խոչընդոտելու համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
Ամենադիտված