Ճամբարակ քաղաքում պետական աջակցությունից արդեն օգտվել է կարկտից տուժած 329 ընտանիք
Տնտեսություն
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում շարունակվում է պետական աջակցության ցուցաբերումը այս տարվա սեպտեմբերի 4-ին տեղացած կարկտից տուժած տնտեսություններին՝ ցինկապատ թիթեղի հատկացման տեսքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, հոկտեմբերի 23-ի դրությամբ աղետից տուժած 329 տնտեսությունների արդեն բաժանվել է ՀՀ կառավարության կողմից հատկացված 12 հազար քառակուսի մետր մակերեսով ցինկապատ թիթեղ, որով պետք է փոխարինվեն կարկտից ծակված շիֆերապատ տանիքները: Որոշ տնտեսություններ արդեն նորոգել են իրենց վնասված տանիքները, իսկ մյուսները դա կանեն առաջիկա օրերի ընթացքում:Մնացած 530 ընտանիքները պետական աջակցությունը կստանան հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)