Հաքերները կոտրում են ՆԱՏՕ-ի համակարգերը. The Wall Street Journal
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան FireEye ընկերությունը, որը մասնագիտացած է համակարգչային անվտանգության գծով, գտնում է, որ APT28 անվան տակ հանդես եկող հաքերների խումբը, որը տեղակայված է Ռուսաստանում, գողանում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դաշնակիցների վերաբերյալ տվյալներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Ռուսաստանը համարվում է համակարգչային ցանցերում բարդ գործողություններ իրականացնելու գործում առաջատարներից մեկը, հայտնել են ընկերության մասնագետները։
Ինչպես ենթադրում են FireEye-ի մասնագետները, APT28 խումբը 2007-ից սկսած կիբերհարձակումներ է իրականացնում ՆԱՏՕ-ի հետ կապված ֆիզիկական անձանց և կառույցների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Վրաստանի պետական պաշտոնյաների նկատմամբ:
Նշվում է, որ APT28 հաքերների խումբը հիմնականում հետաքրքրվում է քաղաքական բնույթի տվյալներով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում