Սաակաշվիլին խնդրել է պաշտպանել իրեն Ինտերպոլից. Life News
Համաշխարհային Մամուլ
Փրանկեր Վովան անվամբ հայտնի հեռախոսային խուլիգանը խաղարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ հանդես գալով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի անունից: Այս մասին հայտնել է Life News-ը:
Հեռախոսային խուլիգանի խոսքերով` Միխեիլ Սաակաշվիլին ամերիկյան քաղաքական գործիչների համար այլևս հետաքրքրություն չի ներկայացնում: Նրան ուզում են դատել Վրաստանում և կարծելով, որ խոսում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի հետ, խնդրեց հովանավորչական նամակ ստորագրել նրա համար:
Փրանկերը մի քանի ամիսների ընթացքում հեռախոսային զրույց է ունեցել Սաակաշվիլիի հետ և նա բազմիցս դիմել է «Ավակովի» օգնությանը: Մի օր նա խնդրել է լուծել իր եղբոր խնդիրները, ում Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել են օդանավակայանում՝ ժամկետանց վիզայի համար և մտադիր էին նրան արտաքսել Կիևից: Մի քանի զանգերից հետո արտաքսման հարցը լուծվել է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում