Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Կառավարությունը նոր առաջարկներ կանի ժամանակավոր անաշխատունակության նպաստների վերաբերյալ

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի չաշխատող մայրերը ևս երեխայի խնամքի համար նպաստ ստանան: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ: «Կառավարության ուսումնասիրությունների արդյունքում կարելի է ենթադրել, որ դրա համար պահանջվելու է լրացուցիչ 15-16 միլիարդ դրամ տարեկան, որպեսզի մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրերին՝ նաև չաշխատող, տրամադրվեն այդ նպաստները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ասատրյանը:

Նա ընդգծեց, որ կառավարության ներկայացրած նոր նախագծով առաջարկվում է վերացնել ոլորտում առկա ռիսկերը: «Այդ մոտեցումներից մեկը դիտարկել ենք այնպես, որ չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու արդյունքում գտնենք մեխանիզմներ, որպեսզի վերացնենք ծանոթի միջոցով կամ ուղղակի ձևակերպելով հղի կանայք մեծ գումարի չափով պարգևավճարներ ստանան: Սա է մեզ անհանգստացնող հարցը, իսկ գործող օրենքը թույլ է տալիս, որ նման դեպքեր տեղի ունենան: Օրենքի որևէ խախտում չի լինում, երբ մեծ գումարներ են դուրս գրվում հղիության նպաստ վճարելու համար»,- ընդգծեց նախարարը:

Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ իրենք դեռևս օրենքի նախագծի քննարկումների փուլում են: Նախարարությունն արդեն հասցրել է ամփոփել հնչած բոլոր առաջարկները և առաջիկայում թույլ կտա այնպիսի մոտեցում ցուցաբերել, որպեսզի իրապես աշխատող կանանց իրավունքները չոտնահարվեն, ինչպես նաև միաժամանակ լուծվեն բոլոր անհանգստացնող խնդիրները:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

Նոր նախագծի համաձայն' եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում կստանա իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը:

Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100-տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է սահմանել մայրության նպաստի վերին շեմ: Առաջին և երկրորդ երեխայի դեպքում սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի (50 հազ․) 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2400000 դրամ), իսկ երրորդ և հաջորդերեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3 500 000 դրամ)։ Գործող օրենքով նպաստի վերին շեմ չկա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված