ԱՄՆ-ն դատապարտում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունները. Associated Press
Համաշխարհային Մամուլ
Սպիտակ տունը դատապարտել է Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունների ընտրությունների՝ նոյեմբերի 2-ին անցկացման ծրագրերը: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադետ Միխանին:
Ըստ ԱՄՆ-ի իշխանությունների՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ընտրությունները հակասում են Ուկրաինայի Սահմանադրությանը և սպառնում են հրադադարի ռեժիմին, որը հաստատվել է Մինսկում կայացած բանակցությունների արդյունքում:
Միխանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքները և կոչ է արել աշխարհի այլ երկրներին միանալ այդ հարցում: Բացի այդ, ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին չօգտագործել ընտրությունները՝ որպես պատրվակ Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելու համար:
Ավելի վաղ՝ ԵԱՀԿ ղեկավար Դիդիե Բուրկհալտերը ևս դատապարտել է ընտրությունները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում