Իրանը համաձայնել է ուրանի պաշարների մի մասը Ռուսաստանին հանձնել. The New York Times
Համաշխարհային Մամուլ
Իրանը նախնական համաձայնվել է ուրանի իր պաշարների զգալի մասը Ռուսաստանին հանձնել՝ Արևմուտքի հետ ավելի մեծ միջուկային համաձայնության գալու դեպքում: Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով բանակցային գործընթացում ներգրավված պաշտոնյաներին և դիվանագետներին:
Առաջարկվող համաձայնագրի շրջանակներում, ռուսները պետք է փոխարկեն ուրանը մասնագիտացված վառելիքով՝ Բուշերի ատոմակայանի համար, որն Իրանի միակ առևտրային ռեակտորն է:
Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչ նոյեմբերի 24-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում