ԱՄՆ-ի մայրաքաղաքում օրինականացնում են մարիխուանան. Associated Press
Համաշխարհային Մամուլ
Վաշինգտոնում բնակչության շրջանում քվեարկության արդյունքում թույլատրվելու է մարիխուանա պահելը: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Մարիխուանան օրինականացնելու արշավը Վաշինգտոնում ուղեկցվել է հանրային լայն քննարկումներով: Օրինականացման կողմնակիցների հիմնական հակափաստարկներից մեկն իրավապահների աշխատանքն էր, որոնք թմրանյութ պահելու համար ձերբակալում էին բազմաթիվ աֆրոամերիկացիների:
Ի տարբերություն Կոլորադո և Վաշինգտոն նահանգների, որտեղ թմրանյութն օրինականացվել էր 2012թ.-ին՝ հանրաքվեի էր ներկայացվել միայն քաղաքացիների՝ մարիխուանա պահելու, այլ ոչ այն վաճառելու իրավունքը: Համապատասխան որոշումը պետք է կայացնի շրջանային խորհուրդը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)