Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

Թուրքիայից երես թեքած Իրանն ու Հորդանանը ջերմորեն ընդունեցին չորս հայ ղեկավարներին. «Կալիֆորնիա Կուրիեր»

Համաշխարհային Մամուլ

Վերջին ամսվա ընթացքում հայերն ընդլայնեցին իրենց պատմական կապերն արաբական և մահմեդական աշխարհի հետ՝ Հայաստանի նախագահի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի միաժամանակյա այցերով Հորդանանի Թագավորություն, և Հայաստանի վարչապետի ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի այցերով Իրանի Իսլամական Հանրապետություն:

Այս թեմային իր նոր խմբագրականով անդրադարձել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: 

«Թեև նման արտերկրյա այցերը սովորական բնույթ են կրում, սակայն շիա Իրանի և սուննի Հորդանանի կողմից չորս հայ ղեկավարների նկատմամբ ցուցաբերած բացառիկ ջերմ ընդունելությունն արտացոլում է այս իսլամական երկրների սերտ հարաբերությունները քրիստոնյա հայ ժողովրդի հետ և դժգոհությունը՝ կապված Թուրքիայի կառավարության վարած արմատական իսլամիստական քաղաքականության հետ:

Ընդամենը մի քանի տարի առաջ բազմաթիվ արաբներ և մահմեդականներ ողջունում էին Թուրքիայի վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Էրդողանին, որպես նորօրյա սուլթանի, որը պաշտպանում էր իրենց ազգային և կրոնական ձգտումները: 2010 թվականին Հորդանանը, Լիբանանը, Սիրիան և Թուրքիան որոշել էին ստեղծել ազատ առևտրի գոտի՝ իրենց տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար: Սակայն շատ չանցած, նեցուկ կանգնելով «Մահմեդական եղբայրների» և ջիհադականների արյունարբու սպանդներին ընդդեմ քրդերի, եզդիների, շիաների, ալավիների և քրիստոնյա փոքրամասնությունների, Էրդողանի մենատիրական և անխոհեմ վարքագիծը վանեց Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր պետություններին: Սիրիայի հետ սիրո բերկրանքն արագորեն վերածվեց բացահայտ թշնամանքի, իսկ Եգիպտոսի, Իրանի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, և հատկապես Իսրայելի հետ Անկարայի հարաբերությունները դարձան հակոտնյա:

Հավանաբար, Թուրքիայի հետ այս տարածաշրջանային լարվածությունը կարևոր դեր խաղաց չորս հայ անձնավորությունների ոգևորիչ ընդունելության մեջ Իրանի և Հորդանանի ամենաբարձրաստիճան պաշտոնատարների կողմից, որտեղ նրանք ջերմ և արդյունավետ քննարկումներ ունեցան իրենց փոխադարձ շահերի ու մտահոգությունների վերաբերյալ: Ահա նրանց այցելությունների գլխավոր պահերը.

- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի, վարչապետ Աբդալլահ Անսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավափդեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Տարաունայի հետ: Այցելության ընթացքում Երևանի և Ամմանի քաղաքապետերը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր ստորագրեցին: Երկու պետությունների ղեկավարները որոշեցին ստեղծել միջխորհրդարանական բարեկամության խմբեր և ընդլայնել իրենց համագործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության և առողջապահության բնագավառներում: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Հորդանանի ղեկավարությանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին ապաստան տալու և ներկայումս Հորդանանի հայ համայնքի կարիքներին հատուկ ուշադրություն դարձնելու համար: Հայաստանի նախագահն իր շնորհակալությունը հայտնեց Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի՝ 1917 թվականի ուղերձի համար, որում նա հորդորել էր հավատացյալ մահմեդականներին աջակցել Ցեղասպանության հայ գաղթականներին. «պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր ունեցվածքը և ձեր երեխաներին»: Նախագահ ՍարգսյանÕ ¨ նաև հարգանքի տուրք մատուցեց հանգուցյալ Հուսեյն թագավորի հիշատակին, ով 1988 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստան: Այնուհետև Նախագահը ներկա գտնվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից Սուրբ Կարապետ եկեղեցու օծման պատմական արարողությանը՝ Հորդանան գետի ափին, որտեղ մկրտվել էր Հիսուս Քրիստոսը: Սրբազան վայրում եկեղեցու հողը մեծահոգաբար նվիրաբերել էր Հորդանանի կառավարությունը: Հետաքրքիր է, որ մինչ Թուրքիան օգնում և դրդում է ջիհադական ահաբեկիչներին ոչնչացնելու Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը Դեր Զորում, Հորդանանի կառավարությունը օժանդակում է Հորդանան գետի ափին Հայոց եկեղեցու կառուցմանը...

- Իրան կատարած իր կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նախագահ Հասան Ռոհանիի հետ և մի շարք պայմանագրեր ստորագրեց էներգետիկայի, գյուղատնտեսության և մշակույթի վերաբերյալ: Պարոն Աբրահամյանը նախագահ Ռոհանիին փոխանցեց Հայաստանի նախագահի հրավերը' ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Վարչապետը, կաբինետի յոթ նախարարների ուղեկցությամբ, նաև հանդիպումներ ունեցավ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրիի հետ. վերջինս բարձր գնահատեց հայ համայնքի դերը Սպահանի զարգացման գործում:

- Արամ կաթողիկոսը հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին, ով բարձր գնահատեց իրանահայ համայնքի դերը. «Իրանը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել հայ համայնքին, իսկ Իրանի մահմեդականների և հայ քրիստոնյաների միջև հարաբերությունները միշտ դրական զարգացում են ունեցել»: Նրանք նաև քննարկեցին տարածաշրջանում թուրքական կառավարության բացասական դերը: Արամ կաթողիկոսը նաև հանդիպեց Սպահանի նահանգապետի և Միջմշակութային և միջկրոնական երկխոսության իսլամական կազմակերպության առաջնորդների հետ: Իրանի նախագահի էթնիկ և կրոնական հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին, Նախագահ Ռոհանիի անունից ընթրիք տվեց՝ ի պատիվ Արամ կաթողիկոսի: Ելույթ ունենալով Նոր Ջուղայի համաժողովում՝ Թուրքիայից Հայոց ցեղասպանության պահանջատիրության վերաբերյալ, Կաթողիկոսը հայտարարեց. «անկախ հանգամանքներից և անցած տարիներից, մենք շարունակելու ենք արդարություն պահանջել մեր նահատակների համար»:

Չորս հայ ղեկավարների զուգադիպած այցերը Իրան և Հորդանան ամրապնդում են խիստ դրական կապերը երկու մահմեդական երկրների և Հայաստանի ու հայ ժողովրդի միջև, և ընդգծում Թուրքիայի հավելյալ մեկուսացումը Մերձավոր Արևելքում»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված