Փորձագետը նպատակահարմար է համարում էներգիայի ստացման բոլոր աղբյուրների դիվերսիֆիկացումը
Տնտեսություն
Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության փորձագետ Կարեն Արաբյանը կարծում է, որ Հայաստանում հարկավոր է դիվերսիֆիկացնել էներգիայի ստացման բոլոր եղանակները: Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը փորձագետն ընդգծեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգում ռազմավարությունն ուղղված է ատոմային և վերականգնվող էներգիայի զարգացմանը: «Հարկավոր է օգտագործել էներգիայի ստացման բոլոր եղանակները, բոլոր աղբյուրները: Ոչ մեկը չի ասում, թե եկեք ատոմակայանը փակենք, անցնենք արևային էներգիայի օգտագործմանը: Սակայն ատոմային էներգիայի օգտագործման հետ մեկտեղ, հարկավոր է ուշադրություն դարձնել այլընտրանքային տարբերակներին ևս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արաբյանը:
Փորձագետը նկատեց, որ Իսպանիան այս պահին լրջորեն զարգացնում է արևային էներգիան, իսկ Գերմանիան այն արդեն հասցրել է 30 տոկոսի: Նրա խոսքով՝ աշխարհում արևային էներգիային սկսում են լուրջ ուշադրություն դարձնել, և Հայաստանն էլ պետք է առաջընթաց գրանցելու քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:
Փորձագետը միևնույն ժամանակ նկատեց, որ միայն արևային էներգիայով հնարավոր չի լինի ամբողջ հանրապետությունն ապահովել էներգիայով: «Ես չեմ ասում, որ մեզ ատոմակայան պետք չէ: Պետք է, պետք է նաև վերականգնվող էներգիան: Սակայն մենք պետք է դիվերսիֆիկացնենք այս բոլորը: Պետք չէ հույսը դնել միայն ատոմային էներգիայի վրա»,- նշեց Արաբյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)