Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Ինչու է խուճապ առաջացել ձվի շուկայում և ինչ են վստահեցնում պատասխանատուները

Տնտեսություն

Հայաստանում ձվի դեֆիցիտը բացառելու և գնաճը կանխելու համար թռչնաբույծներն ու պետական կառույցները համատեղ լուծում են գտել: Այսուհետև ձվի ներկրման հնարավորություն կունենան միայն թռչնաբուծական ընկերությունները, այն էլ' ձվի դեֆիցիտի դեպքում:

Ձվի շուկայում առաջացած խուճապը մեղմելու համար Գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել էր ասուլիս, որի ժամանակ ոլորտի մասնագետները հայտարարեցին, թե Հայաստանում ձվի դեֆիցիտ չկա և չի առաջանա նույնիսկ Ամանորի նախաշեմին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով' ամեն տարեվերջին ձվի շուկայում թեժանում են կրքերը: Սակայն, վստահեցրեց նա, ձվի արտադրության մասով Հայաստանը ինքնաբավ երկիր է: «Մեր թռչնաբուծարաններն ունեն համապատասխան արտադրական կարողություններ, որպեսզի կարողնան բավարարել անգամ ավելի մեծ պահանջարկը: Յուրաքանչյուր օր Հայաստանում արտադրված ձվի մի զգալի մասը' շուրջ 170 հազար ձու, պահեստավորվում է, և պահեստավորված քանակն ամբողջապես բավարար է նույնիսկ ամանորյա տոնակատարությունների ժամանակ ձվի պահանջարկը բավարարելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին ներկայացրեց այն ի8ավիճակը, որն առաջանում է տարվա այս ամիսներին և որն էլ պատճառ է դառնում թանկացումների մասին խոսելու համար: «Սովորաբար ամռան ամիսներին, երբ թռչնաբուծարանները նոր են ձեռք բերում վառեկներ, ձվերը լինում են քաշով ավելի փոքր և վաճառվում են ավելի էժան գներով: Սակայն աշնանը, երբ վառեկները հասնում են ածան հավերի ձվատվության մակարդակին, ձվի քաշը ևս մեծանում է, և, բնականաբար, գինն էլ բարձրանում»,- ասաց նա: Ստեփանյանի խոսքով' ներկայումս ձվի շուկայում փաստացի թանկացում չկա, իսկ նախորդ տարվա համեմատ ձվի ինքնարժեքը նվազել է 3-4 դրամով: «Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մենք ունենք գների նվազում: Եթե նախորդ տարի ձուն թռչնաբուծարաններից բաց էր թողվում 62 դրամով, ապա այս տարի այն բաց է թողնվել 58-59 դրամով»,- հավելեց թռչնաբույծը:

Այն հարցին, թե Հայաստանում գոյություն ունի արդյոք ներկրված ձու և ինչ վտանգներ կան կապված ներկրման հետ, պատասխանեց ՍԱՊԾ անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Նա շեշտեց, որ Հայաստանում ներմուծված ձու չկա, իսկ ներմուծման անհրաժեշտության դեպքում այսուհետև նոր մեխանիզմ կգործի: «Վերջերս Սննդի անվտանգության պետական ծառայություն են դիմել 16 տնտեսավարող սուբյեկտներ' ձու ներմուծելու ցանկություն հայտնելով: Մեր կողից վերլուծվել են բոլորի կարողություններն ու հնարավորությունները, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձուն համարվում է բարձր ռիսկայնության և արագ փչացող սննդամթերք, նախապատվությունը տրվել է արտադրողներից 4-ին («Արաքս», «Արզնի», «Լուսակերտ» և «Աշտարակ»): Հաշվի առնելով այն, որ ընտրված ընկերությունները ունեն համապատասխան սարքավարումներ և իրացման ցանց, վերահսկողության առումով մեզ համար հեշտ կլինի աշխատել նրանց հետ»,- ասաց Մկրտչյանը: Նա վստահեցրեց, որ ներկրում իրականացնելու թույլտվություն ստացած ընկերությունները կարող են ներկրում իրականացնել միայն այն դեպքում, եթե ձվի դեֆիցիտ առաջանա:

Հայաստանում այս տարվա ինն ամսում արտադրվել է 543 մլն ձու, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 527 մլն, այսինքն' ծավալն ավելացել է 3 տոկոսով: Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումներով' մինչև տարեվերջ կարտադրվեի 630-640 մլն ձու, որը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի շուրջ 5 տոկոսով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված