Մերկելի խորհրդականը առաջարկել է արգելել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարների մուտքը ԵՄ. Reuters
Համաշխարհային Մամուլ
Արտաքին քաղաքականության հարցերով Գերմանիայի կանցլերի խորհրդական Քրիստոֆ Հոյսգենը առաջարկել է արգելել Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոյի և Իգոր Պլոտնիցկիի մուտքը Եվրամիության տարածք: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նման հայտարարությամբ Անգելա Մերկելի խորհրդականը հանդես է եկել Բեռլինում կայացած արտաքին քաղաքականության կոնֆերանսի ժամանակ: Նա նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի արևելյան մասում կայացած ընտրությունները խախտել են հրադադարի ռեժիմը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին պաշտոնապես ստանձնել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարների պաշտոնները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում