WireLurker վիրուսը կարող է վարակել Apple-ի հարյուր հազարավոր սարքեր. The Financial Times
Համաշխարհային Մամուլ
Կիբեռնետիկական անվտանգության Palo Alto Networks ընկերության մասնագետները նախազգուշացրել են համակարգչային վիրուսի բացահայտման մասին, որը գրոհում է Apple-ի սարքերի, ներառյալ iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների, Mac համակարգիչների վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Financial Times-ը:
Վիրուսով, որն ստացել է WireLurker անվանումը, կարող են վարակված լինել Apple-ի արտադրանքի հարյուր հազարավոր օգտատերերի սարքեր, ասված է Palo Alto Networks-ի հետազոտական հաշվետվության մեջ:
Այն տարածվել է Չինաստանում Apple iCloud ծառայության վրա մի շարք ուղղորդված գրոհների հետևանքով՝ այդ երկրում iPhone 6 սմարթֆոնի նոր տարբերակի վաճառքների մեկնարկից գրեթե անմիջապես հետո: Palo Alto Networks-ի տվյալներով՝ վիրուսը համակարգիչներ և նոութբուքեր է ներթափանցում այն հավելվածների միջոցով, որոնք ներբեռնվում են Apple-ի սարքերի համար հավելվածների խանութի՝ Չինաստանի Maiydai հարթակի միջոցով: Վիրուսը մի սարքից մյուսներն է անցնում, երբ վարակված Mac-ին UBS-մալուխի միջոցով միանում է iPhone կամ iPad, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում