Ֆինլանդիայի նախագահը մտահոգված է ՌԴ-ի և Արևմուտքի միջև «սառը պատերազմի» վերսկսմամբ. Guardian
Համաշխարհային Մամուլ
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն զգուշացրել է, որ Արևմուտքը գտնվում է ՌԴ-ի հետ նոր «սառը պատերազմի» շեմին: Այս մասին գրել է The Guardian-ը:
Նման հայտարարությամբ երկրի նախագահը հանդես է եկել իր պաշտոնական նստավայրում՝ Հելսինկիում անցկացվող Կոնֆերանսի նախօրեին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, ինչպես նաև Բալթյան և Սկանդինավյան երկրների առաջնորդների մասնակցությամբ:
«Մենք գրեթե մի նոր տեսակի «սառը պատերազմի» շեմին ենք, որը կարող է ընգրկել ամբողջ Եվրոպան»:
Ինչպես նշեց Նիինիստյոն, Ֆինլանդիան փորձում է բարեկամական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ: Սակայն, խոսելով վերջերս ռուսական ռազմական օդանավերի Ֆինլանդիայի օդային տարածքում կատարած ենթադրյալ թռիչքի մասին, Ֆինլանդիայի վարչապետը ընդգծել է, որ «իրենք պետք է վճռականորեն ցուցադրեն իրենց դժգոհությունը»:
Ֆինլանդիայի նախագահը հավելել է, որ այժմ նա ամենաշատը մտահոգված է «սառը պատերազմի» մոտեցմամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում