Տարեսկզբից ՌԴ-ից կապիտալի զուտ արտահոսքը գերազանցել է 110 միլիարդ դոլարը
Տնտեսություն
Տարեսկզբից ի վեր Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքն անցել է 110 միլիարդ դոլարից, ինչը գերազանցում է Ռուսաստանի բանկի և տնտեսական զարգացման և առևտրի նախարարության կանխատեսումները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալ սարանի «Զարգացման կենտրոն» ինստիտուտի «Մեկնաբանություններ պետության և գործարարության մասին» շաբաթական տեղեկագրում:
Մեր գնահատումներով՝ «հոկտեմբերին մասնավոր հատվածից կապիտալի զուտ արտահոսքը գերազանցել է 25 միլիարդ դոլարը: «Իսկ ընդամենը տարեսկզբից ի վեր կապիտալի զուտ արատահոսքն արդեն կազմել է 110 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է բոլոր պաշտոնական կանխատեսումները»,- ասված է տեղեկագրում:
Տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը 2014 թվականին կապիտալի զուտ արատահոսք էր կանխատեսում 100 միլիարդ դոլարի, Ռուսաստանի բանկը՝ 90 միլիարդ դոլարի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)