Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Կառավարությունը շարունակելու է բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում. Հովիկ Աբրահամյան

Տնտեսություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում աշխատանքներն է սկսել Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի համայնքների ասոցիացիայի կազմակերպած ֆորումներն արդեն ավանդական բնույթ են կրում՝ վերածվելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերին վերաբերող բազմաթիվ տեսական ու գործնական լուծում պահանջող խնդիրների քննարկման արդյունավետ հարթակի: Հովիկ Աբրահամյանը հատկապես կարևորել է գյուղական համայնքների ղեկավարների հետ մեկտեղ տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունն այս համաժողովներին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն միմյանց հետ շփվելու, փորձի փոխանակում իրականացնելու լայն հնարավորություն է ընձեռում: Վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգը բավական հագեցած է. ընդգրկված են տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված ինչպես ինստիտուցիոնալ ուղղվածության թեմաներ, այնպես էլ համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների մատուցման ծավալի մեծացմանն ու արդյունավետության բարձրացմանը միտված խնդիրներ։

«Այդ շարքում ես կառանձնացնեի վարչատարածքային բարեփոխումներին, դրանց իրականացման համար անհրաժեշտ ինստիտուտների կատարելագործման, տեղական ընտրությունների անցկացման, ավագանիների լիարժեք գործունեության ապահովման մեխանիզմների ներդրման, համայնքներին պետության կողմից տրամադրվող ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման մեխանիզմներին և վարչական հսկողությանն առնչվող խնդիրները:

Համաժողովի օրակարգը շահեկան է նաև գործնական բնույթի խնդիրների քննարկման առումով: Մասնավորապես, կառանձնացնեի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարական ծրագիրը, արդեն իսկ կոնկրետ նկարագրություն ու ֆինանսական պատկեր ունեցող Կոտայքի և Գեղարքունիքի մարզային ծրագրերը, որոնց համար, ի դեպ, Հայաստանի կառավարությունը բանակցում է՝ շահեկան պայմաններով վարկային և դրամաշնորհային ռեսուրսներ ներգրավելու համար»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ նման ծրագրային նախագծեր մշակվում են նաև Լոռու և Տավուշի մարզերի համար։ Օգտվելով առիթից, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել համաժողովին ներկա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ՀՀ կառավարությանն օժանդակելու պատրաստակամության համար:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսության զարգացումը կառավարության գործունեության գերակա ուղղություններից է, և այս ոլորտը գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում: Դրա վկայությունն այն բազմաթիվ ծրագրերն են, որոնք կոչված են օժանդակելու այս ճյուղի առաջանցիկ զարգացմանը։ Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կենսաբազմազանության, արոտների, անտառների կառավարման, գյուղացիական տնտեսությունների ձևավորման, կոոպերատիվների հիմնման ու գյուղատնտեսության զարգացման արդի միտումներին նվիրված աշխատանքային քննարկումները։ «Այստեղ է, որ ցանկանում եմ ընդգծել տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր դերակատարությունը։ Կազմակերպչական, նախաձեռնողական քայլերի շնորհիվ կարելի է ապահովել որոշակի տեղական նշանակության կարևոր արդյունքներ։ Մենք արդեն գրանցել ենք շոշափելի արդյունքներ ջերմոցային տնտեսությունների, հատապտուղների ու գյուղմթերքի վերամշակման փոքր հզորությունների ստեղծման գործում: Դրանք լավ և ուսանելի օրինակներ են։ Վերջին ամիսների ընթացքում Այրումում, Լուսաձորում, Բագրատաշենում, Սարդարապատում և մի շարք այլ գյուղական համայնքներում գործարկվել են հյութերի, չրերի փոքր արտադրություններ, Կոթիում ու Չինարիում նախատեսված է ջերմատների կառուցում: Սրանք շատ ողջունելի նախաձեռնություններ են, և կառավարությունը մշտապես խրախուսելու է նման քայլերը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը բնակիչների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և դրանց իրականացման գործընթացին։ Բնակիչների ակտիվությունը նաև որոշիչ գործոն է արդյունավետ տեղական իշխանություն ձևավորելու հարցում։ Ըստ վարչապետի, այդ կարևորության գիտակցումով է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր: «Ցանկանում եմ շեշտել. մենք գիտակցում ենք, որ ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների ներդրման համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք և քաղաքական կամք: Մենք ունենք այդ կամքը: Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը: Դեռ ճանապարհ ունենք անցնելու մեր 866 գյուղական համայնքների բնակչության սոցիալական խնդիրները լուծելու, անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար, սակայն կարևորն այն է, որ մեր կողմից որդեգրած ուղին ճիշտ է, և ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհասնենք մեր ընդհանուր նպատակին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Համաժողովին մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: Համաժողովը նաև լավ հարթակ է՝ գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպման, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար:

Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն կլոր սեղաններ, որոնց ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, շրջակա միջավայրի ու բնապահպանական հիմնախնդիրները, գյուղատնտեսության զարգացման միտումները, ինչպես նաև զբոսաշրջությանը և տարածքային համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված