Թուրքիան իր դիվանագետներին փոխանակել է ԻԼԻՊ-ի մարտիկների դիմաց. The Times
Համաշխարհային Մամուլ
Պարզվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում պատանդ վերցված թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցներին ազատ արձակելու պատճառը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական The Times թերթը հարցազրույց է անցկացրել Թուրքիայի Ուրֆա քաղաքի բանտից ազատ արձակված ջիհադական Ալ Միքդադ ալ Շարուրիի հետ, ով հայտարարել է, որ ինքը եղել է ԻԼԻՊ-ի այն անդամներից մեկը, որոնց փոխանակել են Իրաքի Մոսուլ քաղաքում պատանդ վերցված թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցներին ազատ արձակելու դիմաց:
Ալ Շարուրին ասել է, որ իրենց ազատելու համար է, որ ԻԼԻՊ-ը պատանդ էր վերցրել թուրքական հյուպատոսության դիվանագետներին:
Թերթը գրում է, որ ԻԼԻՊ-ին արդեն հաջողվել է ազատ արձակել թուրքական բանտերում գտնվող մոտ 180 իր մարտիկների, որոնք Սիրիայում ձերբակալվելուց հետո ուղարկվել էին թուրքական բանտեր:
Թերթը հայտնել է, որ փոխանակման համաձայնություն ձեռք բերվելու մասին իր ելույթներից մեկում ակնարկել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այդ օրերին ունեցած ելույթում Էրդողանն ակնարկեց, որ պատանդներին հաջողվել է ազատ արձակել փոխանակման համաձայնության հիման վրա՝ չնշելով որևէ մանրամասնություն»,-գրել է թերթը:
The Times-ը հավելել է, որ թուրք դիվանագետների հետ փոխանակված ԻԼԻՊ-ի անդամների մեջ եղել են նաև Մեծ Բրիտանիայի 2, Ֆրանսիայի՝ 3, Շվեդայի՝ 2, Բելգիայի՝ 1 և Մակեդոնայի 2 ջիհադական քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում