Քեմբրիջում կբացվի Apple ընկերության նոր գիտահետազոտական կենտրոն. The Telegraph
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայում ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է նոր գիտահետազոտական ընկերություն բացել: Այս մասին գրել է Газета-ն՝ հղում անելով The Telegraph-ին։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ համալիրը կգտնվի Քեմբրիջում։ Այդպիսով, չի բացառվում, որ Apple-ը կհետևի Microsoft, Sony և Siemens ընկերությունների օրինակին, որոնք նման կենտրոններ արդեն ունեն Քեմբրիջում։
Հաստատվում է, որ քննարկվում է 90 Hills Road հասցեում գտվող շինության տարբերակը, որում կաշխատի մոտ 20 մարդ։
Պարբերականը նշում է, որ Քեմբրիջը հետաքրքրում է ընկերությանը որպես գիտահետազոտական բազա ապագայում, սակայն դեռևս ոչ մի պայմանավորվածություն չկա։ Ըստ աղբյուրի՝ Բրիտանիայի կառավարությունը փորձել է համոզել Apple-ին ավելացնել իր ներկայությունը երկրում հետագա 25 տարիների ընթացքում։
Apple-ում հրաժարվել են մեկնաբանություններից։ Ընկերությունը Լոնդոնում գրասենյակ ունի։ Ինչ վերաբերում է գիտահետազոտական կենտրոններին, Apple-ն այն արդեն հիմնել է Շանհայում, Իսրայելում և Թայվանում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում