Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

Համաշխարհային ԶԼՄ-ների անդրադարձը հայկական խոցված ուղղաթիռի միջադեպի կապակցությամբ. Interpress.am

Համաշխարհային Մամուլ

Իտալական «La Stampa» թերթը իր «Ղարաբաղում ուղղաթիռ է խոցվել. Նոր պատերա՞զմ է սպասվում» հոդվածում անդրադառնալով ԼՂՀ բանակի խոցված ուղղաթիռի միջադեպին՝ կարծիք է հայտնում, որ այն կարող է հակամարտության բռնկման պատճառ դառնալ՝ հաշվի առնելով նաև վերջին ամիսների սահմանային բախումների սրացումը: Թերթը, հենվելով որոշ մեկնաբանների կարծիքների վրա, նշում է, որ ղարաբաղյան հակամարտության թեժացմանը կարող է նպաստել Ուկրաինայում ընթացող պատերազմը, ուր ներքաշված է նաև Ռուսաստանը, որը տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով Երևանի և Բաքվի միջև՝ կարող է աջակցել հայկական կողմին: Այս մասին գրում է Interpress.am-ը:

The Washington Post թերթը հրապարակել է միջադեպի մասին «Ադրբեջանը ուղղաթիռ է խոցել Լեռնային Ղարաբաղում» հոդվածը: Այն մեջբերում է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական հաղորդագրությունները միջադեպի հետ կապված և նշում, որ ԵԱՀԿ-ի ներքո ընթացող տարիների բանակցային գործընթացը քիչ տեսանելի առաջընթաց է գրանցել:

Իր հերթին, Bloomberg լրատվական կայքը «Ուղղաթիռի կործանմամբ Ադրբեջանը ռիսկի է գնում նոր հակամարտության Հայաստանի հետ» հոդվածում անդրադառնում է ուղղաթիռի հետ կապված միջադեպին՝ մեջբերելով Կարնեգիի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դե Վալի խոսքերը, ըստ որի՝ «Սա զինադադարի վերջին 20 տարիներից ի վեր ամենալուրջ ռազմական միջադեպն է»: Ըստ լրատվական կայքի հաղորդման՝ Մինսկի խմբի համանախագահները «խորապես անհանգստացած են» միջադեպով: Կայքը նշում է նաև, որ Ադրբեջանը իր նավթային եկամուտները օգտագործում է ռազմական նպատակներով և սպառնում պատերազմով, եթե տապալվեն բանակցությունները:

Իր Bloomberg Businessweek-ի մեկ այլ անդրադարձում՝ «Ադրբեջանցիներն ու հայերը փոխադարձ մեղադրում են միմյանց ուղղաթիռի կործանման միջադեպում» կայքը նշում է, որ ադրբեջանական կողմը մեղադրում է հայկական կողմին իր օդային սահմանների խախտման մեջ, իսկ հայկական կողմը, հերքելով մեղադրանքները, ընդգծում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր վերջերս ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Կայքում բերվում են նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կոչը երկու կողմերին հարգել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղությամբ:

Alյazeera-ն հրապարակել է «Հայաստանը զգուշացնում է Ադրբեջանին ուղղաթիռի միջադեպի հետ կապված» անդրադարձը, ուր նշում է, որ հայկական կողմը հայտարարել է, որ այս միջադեպը ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի համար: Լրատվամիջոցը մեջբերում է նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդի շրջապատի անանուն աղբյուրի դեռևս հոկտեմբերին՝ հայ-ադրբեջանական փարիզյան գագաթաժողովից հետո, հայտնած կարծիքը, որ ուկրաինական իրադարձությունները ունեն ուղիղ ազդեցություն ղարաբաղյան հակամարտության վրա:

BBC-ին ևս անդրադառնում է ուղղաթիռի միջադեպին «Ադրբեջանը խոցել է հայկական ուղղաթիռ» հոդվածում, ուր նշում է, որ այս միջադեպը առաջին էր իր տեսակով զինադադարի կնքումից ի վեր: BBC-ի մեկ այլ անդրադարձում, վերնագրված «Հայկական ուղղաթիռի կործանումը. Ծանր հետևանքների զգուշացում», նշվում է, որ Հայաստանի ԱԳՆ միջադեպը որակել է որպես «հանցավոր սադրանք»: Հայկական կողմը նաև զգուշացրել է Ադրբեջանին միջադեպի ծանր հետևանքների համար:

EurasiaNet.org Նյու Յորքում գտնվող վերլուծական կայքը հրապարակել է լրագրող Ջոշուա Կուցերայի «Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խուցումից հետո ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը» վերլուծությունը, ուր նշվում է, որ հայկական կողմի ռազմական և քաղաքական գործիչները խոստացել են համապատասխան հակահարված տալ Ադրբեջանին այս առիթով: Կուցերան գրում է, որ չնայած միջադեպի հաջորդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ Ղարաբաղի շուրջ եղած տարածքը «փակ օդային տարածք է», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղղաթիռով ժամանեց Լեռնային Ղարաբաղ: Կուցերան մեջբերում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականի խոսքերը, ըստ որի՝ Ղարաբաղի օդային տարածքը, իրոք, փակ է, բայց միայն Ադրբեջանի օդային ուժերի համար: Կուցերան նաև մեջբերում է Armenian Reporter թերթի խմբագիր Էմիլ Սանամյանի կարծիքը, ըստ որի՝ հայկական կողմի պատասխանը ամենայն հավանականությամբ կլինի համարժեք՝ օրինակ, ադրբեջանական ուղղաթիռի խոցում:

Reuters գործակալության տարածած տեղեկության մեջ, վերնագրված «Հայաստանն ասում է Ադրբեջանը խոցել է ուղղաթիռը», հաղորդվում է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձինք կարծում են, որ ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են, սակայն երկու կողմն էլ վերջնականապես չեն հաստատել այդ տեղեկությունը: Ըստ գործակալության՝ միջադեպը սրել է իրավիճակը Հայաստանի և նավթ արտադրող Ադրբեջանի միջև: Ըստ գործակալության մեկ այլ «Հայաստանին և Ադրբեջանին հորդորում են պահպանել զինադադարը ուղղաթիռի կործանումից հետո» անդրադարձի՝ ԵԱՀԿ կոչ է անում կողմերին հարգել զինադադարը և կանխել նմանատիպ միջադեպերը հետագայում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված