Brent նավթի գինն ընկել է բարելի դիմաց մինչև 77 դոլար
Տնտեսություն
Brent մակնիշի նավթի գինն ընկել է բարելի դիմաց մինչև 77 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները: Հյուսիսային ծովի Brent նավթային խառնուրդի՝ դեկտեմբեր ամսվա ապառնագրերի գինը Երևանի ժամանակով ժամը 11.28-ի դրությամբ իջել է մեկ բարելի դիմաց մինչև 77,24 դոլար, իսկ առավոտվանից անկումն արդեն հասել է բարելի դիմաց 76,77 դոլարի:
WTI մակնիշի դեկտեմբերյան ապառնագրերի արժեքն ըստ որում նվազել է 1,05 տոկոսով և կազմել բարելի դիմաց 73,44 դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)